• Latest news

Ֆրանսահայ բժիշկը Նիկոլ Փաշինյանին խոստացել է նրա հազը բուժել եւ Հայաստան տեղափոխվել

6 հունիսի, 2018  17:45

Ֆրանսիացի հայտնի բժիշկ՝ Hopital Prive Nord Parisien կլինիկայի անեսթեզիոլոգիայի եւ ռեանիմատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Գեւորգ Աբգարյանը հայ գործընկերների խնդրանքով հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ օգնի պարզել նրա տեւական հազի պատճառը եւ արդյունավետ բուժում նշանակի:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Գեւորգ Աբգարյանը նշեց, որ վարչապետի հազի պատճառը, ըստ երեւույթի, մրսածությունն է, եւ հազը կանցնի բուժման ոչ մեծ կուրսից հետո:

«Ես խորհրդակցեցի Ֆրանսիայի լավագույն ԼՕՌ բժիշկներից մեկի՝ պրոֆեսոր Եղիա-Նոել Կարապետյանի հետ, ով, ի դեպ, նույնպես հայկական ծագում ունի: Ես նրան ներկայացրեցի ամբողջ տեղեկատվությունը, եւ նա հավանություն տվեց իմ առաջարկած բուժմանը: Հույս ունեմ, որ մեր վարչապետը շուտով կառողջանա, նրա համար հեշտ կդառնա խոսելն ու ելույթ ունենալը»,- նշեց Գեւորգ Աբգարյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ինքը ոչ միայն նրան զննել է, այլեւ պատմել է Հայաստան տեղափոխվելու իր ծրագրերի մասին:

«Վարչապետը մեզ՝ Սփյուռքի հայերիս կոչ արեց Հայաստան վերադառնալ եւ այստեղ ներդրումներ կատարել: Ես որոշեցի ականջալուր լինել եւ 18 ամիս հետո թոշակի անցնելով՝ Հայաստան կտեղափոխվեմ»,- ասաց Գեւորգ Աբգարյանը՝ հավելելով, որ ներդրումներ էլ կլինեն՝ ընկերոջ հետ Երեւանում սրճարան-ռեստորան է բացում:

Գեւորգ Աբգարյանի խոսքով՝ թոշակի անցնելուց հետո ինքը ծրագրում է շարունակել համագործակցել «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի հետ: Մի քանի տարի առաջ այս բաժանմունքը բացել է ինքը բժիշկ Աբգարյանը՝ իր վաղեմի ընկեր պրոֆեսոր Հարություն Քուշկյանի օգնությամբ. Հայաստանում քիմիաթերապիայի բաժանմունքի բացումը, որը բուժում է առաջարկում ըստ եվրոպական ստանդարտների եւ սխեմաների, բժիշկ Աբգարյանի հանկարծամահ եղած կնոջ վերջին ցանկությունն էր, որը նա պարզապես չէր կարող չկատարել:

Բժիշկ Աբգարյանն, իհարկե, շարունակում է պարբերաբար Հայաստան ժամանել եւ այս բաժանմունք այցելել, որպեսզի համոզվի, որ հիվանդները բոլոր հնարավոր  բուժումներից լավագույնն են ստանում:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Գեւորգ Աբգարյանի հետ հանդիպման մասին, եւ նշել էր, որ բժիշկն եկել է իր ձայնը բուժելու։

«Ֆրանսահայ բժիշկ Գեւորգ Աբգարյանը անսալով ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կոչին՝ ներդրում է արել Հայաստանում եւ մտածում է հայրենադարձության մասին։ Քիչ առաջ այցելել էր մեզ՝ ձայնս բուժելու։ Հայաստանցի բժիշկները սրտնեղել էին, թե Նիկոլն ասում է հայաստանյան բժշկությունը անզոր է իր հազի առաջ։

Գնա տեսնենք ֆրանսիական բժշկությունը ինչ կարող է անել»,- գրել էր վարչապետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել