• Latest news

Արա Դարզի. Ես նույնպիսի գեներ ունեմ, ինչպիսին բոլոր հայերը (ֆոտո)

8 հունիսի, 2018  12:41

Ես, ինչպես եւ բոլոր հայերը, նույն գեներն ունեմ. մենք խելացի ենք, շատ աշխատասեր եւ վստահության արժանի ենք: Այս մասին Երեւանում իր դասախոսության ժամանակ ասաց հայազգի բրիտանացի հայտնի վիրաբույժ, լապարոսկոպիկ վիրաբուժության պիոներ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Արա Դարզին:

Պատասխանելով իր հաջողության գաղտնիքի մասին հարցին՝ նա նշեց, որ այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ակունքներին վերադառնալ, իսկ կոնկրետ նրան, որ ինքը հայ է:

«Ես, ինչպես եւ բոլոր հայերը, նույն գեներն ունեմ. մենք խելացի ենք, շատ աշխատասեր եւ վստահության արժանի ենք: Եթե ի մի բերենք այս երեք հատկությունները, ապա ինչ-որ բան կստացվի: Մեզանից շատերը միանման են, այն, ինչի կարիքն ունենք՝ վստահությունն է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է որակներին, որոնցով պետք է օժտված լինի առողջապահության նախարարը, Դարզին շեշտեց, որ նախարարը պետք է ղեկավարի կայունության եւ նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել