• Latest news

Էրեկտիլ դիսֆունկցիան կարող է սրտի խնդիրների մասին վկայել. ուսումնասիրություն

12 հունիսի, 2018  23:48

Տղամարդկանց էրեկցիայի հետ կապված խնդիրները կարող են վկայել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների մասին: Այս մասին ասվում է Circulation ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:

Ուսումնասիրության հեղինակները տղամարդկանց մոտ իմպոտենցիայի եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ կապ են հայտնաբերել: Էրեկցիայի հետ կապված խնդիրները կարող են նշանակել, որ մարդու միոկարդը «շարքից դուրս է գալիս» եւ բուժման կարիք ունի:

Նոր հետազոտության հեղինակները՝ Johns Hopkins Center for the Prevention of Heart Disease-ի գիտնականները, 4 տարվա ընթացքում հետեւել են 60-ից մինչեւ 70 տարեկան տարեց մարդկանց խմբին: Այդ ժամանակահատվածում մասնակիցների մոտ 115 կաթված, ինֆարկտ եւ այլ սրտանոթային հիվանդություններ են արձանագրվել, որոնք այդ թվում մահվան պատճառ են դարձել:

Վերլուծելով մարդկանց մահվան նախորդող գործոնները, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ տղամարդկանց մոտ սեռական անկարողության դեպքերը կարող են սրտային հիվանդությունների մասին վկայել:Նրանց կարծիքով, բուժող բժիշկները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն սրտի առողջությանը, եթե տղամարդիկ սկսում են բողոքել սեքսուալ խնդիրներից:

Էրեկցիայի հետ կապված դժվարություններն առաջանում են առանց այդ էլ նեղ արյունատար անոթների խցանման արդյունքում, որոնք արյունով սնուցում են առնանդամը: Դրան նպաստում է վատ դիետան, ֆիզիկական վարժությունների բացակայությունը, ծխելը, տարիքը կամ ժառանգական նախատրամադրվածությունը:

Եթե անոթի նեղացած հատվածում մեծ քանակությամբ խոլեստերինի նստավածք է կուտակվում, առաջանում է գործընթաց, որն անդրադառնում է զարկերակների վրա, որոնցով դեպի սիրտ արյուն է մատակակարվում: Այս հանգամանքներում սրտի նոպայի կամ հանկարծամահության վտանգ է առաջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել