• Latest news

Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը

20 հունիսի, 2018  21:46

Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի հետազոտողները ստեղծել են տեխնոլոգիա, որը հեռանկարում կարող է փոխարինել ինսուլինի կանոնավոր ներարկումները շաքարային դիաբետով հիվանդների համար։ Ենթամաշկային իմպլանտատն  ակտիվանում է, երբ օրգանիզմի մեջ է հայտնվում կոֆեին, որը պարունակվում է  օրինակ սուրճի կամ թեյի մեջ, ասվում է  Nature Communications պարբերականում տպագրված հոդվածում։

Նոր իմպլանտատը բաղկացած է բազմաթիվ գելային սրվակներից, որոնք լցված են հատուկ պատրաստված բջիջներով՝ ստեղծված մարդու երիկամների հյուսվածքի հիման վրա ։ «Երբ սրվակները ներարկվում են մաշկի տակ՝ դրանք «կպնում» են իրար, ձկնկիթի նման»,- պարզաբանում են մշակողները։ Սրվակներում գտնվող բջիջները խթանում են ԳՊՊ-1 (գլյուկանանման պեպտիդ -1) պեպտիդային հորմոնի արտադրությունը, նորմայում այդ նյութը արտադրվում է աղիներում ուտելուց հետո։  ԳՊՊ -1-ն ազդում է բազմաթիվ օրգանների ու համակարգերի աշխատանքի վրա, դրա ֆունկցիաներից մեկն է ենթաստամոքսային գեղձի բջիջների կողմից ինսուլինի սեկրեցիայի ուժեղացումը։  

ԳՊՊ-1 հորմոն արտադրող բջիջները սարքավորել են  C-STAR համակարգով  (caffeine-stimulated advanced regulators), որոնք ճանաչում են կոֆեինի փոքր չափաբաժինները՝ օրինակ սուրճի միջին բաժակին համապատասխանող։ Դրա հիմքում միաշղթա հակամարմին է, որը կոֆեինի առկայության դեպքում դիմերիզացվում է ՝ դրա երկու մոլեկուլները միանում են ու դառնում մեկ ընդհանուր կոմպլեքս։ Կոֆեինի ՝ ֆիզիոլոգիական տեսակետից զգալի  չափաբաժնի դեպքում մոդիֆիկացված բջիջները սկսում են արտադրել  ԳՊՊ-1, ստիպելով ենթաստամոքսային գեղձին ակտիվացնել ինսուլին արտադրությունը ։  

Հետազոտողները փորձարկել են   C-STAR համակարգի աշխատանքը՝ 26 տարբեր ըմպելիքների միջոցով։  Բջիջները չեն արձագանքել կաթնային կոկտեյլին ու խոտաբույսային թեյին, բայց ակտիվացել են այնպիսի ընպելիքների դեպքում, որոնք կոֆեին էին պարունակում՝ կոկա կոլա, սուրճ, սև թեյ ու էներգետիկներ։ Հետո իմպլանտատի գործողությունը ստուգել են տասը մկների վրա, որոնք հակված են դիաբետի զարգացմանը։ Սուրճի փոքր չափաբաժինները երկու շաբաթում կենդանիների արյան մեջ կարգավորել են գլյուկոզայի մակարդակը։ Մեթոդաբանության հեղինակների խոսքով՝  մարդու համար նախատեսված նման իմպլանտատները կարող են շուկայում հայտնվել առնվազն տասը տարի հետո, քանի որ տեխնոլոգիան անհրաժեշտ է մանրակրկիտ փորձարկել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է