• Latest news

Նարինջը տեսողությունը պաշտպանում է տարիքային խանգարումներից

15 հուլիսի, 2018  23:11

Նարինջի մեջ պարունակվող ֆլավոնոիդները կարող են նվազեցնել տարիքային մակուլոդիստրոֆիայի զարգացման վտանգը, պնդում են ավստրալացի գիտնականները:

Նրանց հետազոտության համաձայն՝ նարինջի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է տարիքային մակուլոդիստրոֆիայի զարգացման վտանգը՝ հիվանդությունների խումբ, որոնք ախտահարում են աչքի ցանցաթաղանթը: Գիտնականներն այդ արդյունքը կապում են ցիտրուսայիններում պարունակվող ֆլավոնոիդների ազդեցության հետ: հետազոտությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում:

Մակուլոդիստրոֆիան 55 տարեկանից մեծ մարդկանց շրջանում տեսողության նվազման հիմնական պատճառներից մեկն է: Այն կապում են անոթների պաթոլոգիաների եւ ցանցաթաղանթի կենտրոնական գոտու սնուցման խանգարումների հետ:

Նոր հետազոտության հեղինակները հաշվի են առել 49 տարեկանից մեծ 2856 հիվանդների տվյալները, որոնց առողջությանը հետեւել են 15 տարի (ամփոփիչ հարցումներին մասնացել է 2037 մարդ): Սննդակարգի գնահատման համար գիտնականներն օգտագործել են տարբեր մթերքների օգտագործման հաճախակիության վերաբերյալ ստանդարտ հարցաշարերը: Աչքերի վիճակը վերահսկել են ակնահատակի պատկերների միջոցով, որոնք կատարվել են ֆունդուս խցիկով:

Գիտնականների խոսքով՝ հարցվածների շրջանում, որոնք ամեն օր նարինջ են կերել, տարիքային մակուլոդիստրոֆիայի զարգացման վտանգը, 60 տոկոսով փոքր է եղել, քան նրանց շրջանում, ովքեր այս միրգն ընդհանրապես չեն կերել: Ըստ որում՝ նույնիսկ ամեն շաբաթ նարինջ օգտագործելը տեսողության վրա նկատելի էֆեկտ է ունեցել: Հետազոտողների կարծիքով՝ պատճառը կարող են լինել ֆլավոնոիդները, բուսական պոլիֆենոլները, որոնք կուտակվում են նարնջի մեջ, ներառյալ՝ գեսպերիդինը, որը պարունակվում է մրգի կեղեւի տակ սպիտակ փափուկ միջնաշերտում (ալբեդո):

Ֆլավոնոիդներ են պարունակվում մեծ թվով բուսերում, ուստի գիտնականները նարինջի էֆեկտը համեմատել են այլ մթերքների բաղադրիչների ազդեցության հետ, այդ թվում՝ թեյի, կարմիր գինու եւ խնձորի: Պարզվել է, որ այս մթերքների կանոնավոր օգտագործումը նույնպես տեսողության համար օգտակար է. այն նվազեցրել է  մակուլոդիստրոֆիայի զարգացման վտանգը, չնայած ոչ այդքան զգալի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել