• Latest news

Առաջին օգնություն ջերմային եւ արեւային հարվածի դեպքում. Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ

14 հուլիսի, 2018  22:26

Ջերմային հարված կարող է առաջանալ օրգանիզմի գերտաքացման հետեւանքով, լոգարանում, իսկ արեւային հարվածն առաջանում է գլխի մակերեւույթին արեւի լույսի երկարատեւ ազդեցության հետեւանքով: Ե՛վ արեւային, ե՛ւ ջերմային հարվածները կարող են օրգանիզմի համար ծանր հետեւանքներ առաջացնել՝ ընդհուպ սրտի կանգ եւ մահ:

Սրտաբան Մարինա Օրդյանը հայտնեց, թե ինչպես է հնարավոր հասկանալ, որ մարդու մոտ ջերմային կամ արեւային հարված է, առաջին օգնությունն ինչպես պետք է ցույց տալ:

Արեւային եւ/կամ ջերմային հարվածը սովորաբար ուղեկցվում է գլխացավով, ուժասպառությամբ, թուլությամբ, մարմնի ջերմության բարձրացմամբ (երբեմն 40 °С-ից բարձր), առատ քրտնարտադրությամբ: Երբեմն հաճախանում է երակազարկի հաճախությունը, դեմքը կարմրում է, գրանցվում է սրտի ռիթմի խանգարում, երբեմն ուշաթափություններ եւ շնչառական խնդիրներ են առաջանում:

Այսպիսի ախտանշանների դեպքում խորհուրդ է տրվում տուժածին անհապաղ առաջին օգնություն ցույց տալ.

  • Առաջին հերթին անհրաժեշտ է տուժածին զով տեղ տանել՝ գոնե ստվերոտ տեղ, եթե նա փողոցում է
  • Չարժի նրան բոլոր կողմերից շրջապատել, նրան թթվածնի հասանելիություն ապահովեք
  • Խորհուրդ է տրվում տուժածի հագուստի կոճակներն արձակել, իսկ եթե նա կիպ հագուստով է, հնարավորության դեպքում այն հանել
  • Տուժածին պառկեցրեք եւ ոտքերը վեր բարձրացրեք, որպեսզի լավանա ուղեղին արյան մատակարարումը
  • Նրան ջուր տվեք: Ինչպես նշեց սրտաբանը, ջուրը չպետք է չափից ավելի սառը լինի, քանի որ սառը ջուրը որոշ մարդկանց մոտ կարող է անոթների սպազմ առաջացնել: Խորհուրդ չի տրվում տուժածին նաեւ անմիջապես շատ ջուր տալ՝ թող նա դանդաղ խմի, ոչ մեծ ումպերով
  • Տուժածի ճակատին սառը թրջոց դրեք
  • Եթե նա ուշքի չի գալիս, շտապ օգնություն կանչեք: Նշենք, որ արեւային հարված ստանալիս ցանկացած դեպքում խորհուրդ է տրվում շտապ օգնություն կանչել, նույնիսկ եթե տուժածն արագ ուշքի է եկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել