• Latest news

Կենսաբանական ակտիվ հավելումներն անօգուտ են սրտի առողջության համար. մասնագետներ

18 հուլիսի, 2018  22:00

Կենսաբանական ակտիվ հավելումները (ԿԱՀ), որոնք շատերն ընդունում են սրտի առողջության ամրապնդման համար, ըստ էության, անօգուտ են: Այս մասին նշված է  Circulation: Cardiovascular Quality and Outcomes-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Այս վիտամինային եւ հանքային հավելումները, ըստ հետազոտության հեղինակների, ի հեճուկս տարածված կարծիքի, չեն կանխարգելում սրտային նոպաները, կաթվածներն ու սրտանոթային համակարգի խնդիրների հետեւանքով մահը:

University of Alabama-ի գիտնականները՝ դոկտոր Ջունսեոկ Քիմի գլխավորությամբ, այս եզրակացությանն են հանգել վերլուծելով 2 միլիոնից ավելի մարդկանց տվյալները: Պարզվել է, որ ԿԱՀ-երի ընդունումը չի նվազեցնում սրտի եւ արյան անոթների խնդիրների պատճառով մահվան վտանգը:

Դոկտոր Քիմը նշել է, որ շատ դեպքերում սննդային հավելումների չափավոր ընդունումից վնաս չկա, սակայն դրանցից ոչ մի օգուտ էլ չկա: Եթե մարդն իսկապես ցանկանում է առողջ սիրտ ունենալ, ապա նա պետք է ճիշտ սնվի, չծխի, վերահսկի արյան ճնշումն ու խոլեստերինի մակարդակն արյան մեջ, իսկ որեւէ խնդրի դեպքում դիմի բժշկի՝ որակյալ օգնություն ստանալու համար:

Չնայած այն հանգամանքին, որ ավելի ու ավելի շատ ուսումնասիրություններ են ապացուցում սննդային հավելումների անօգուտ լինելը, վիտամինների եւ սննդային տարբեր հավելումների շուկան արագ աճում է: Ըստ կանխատեսումների՝ համաշխարհային արդյունաբերությունը 2024 թվականին կկազմի 278 միլիարդ դոլար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել