• Latest news

Արթիկի Մոր ու Մանկան ԱՊԿ-ի տնօրենը 2,3 մլն դրամ է վճարել սանիտարի, որն աշխատանքի չի հաճախել. քրգործ է հարուցվել

19 հուլիսի, 2018  15:33

Շիրակի մարզի Արթիկի Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենը կասկածվում է յուրացում կատարելու մեջ:

NEWS.am-ի տեղեկություններով, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազությունում: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին մեր տեղեկությունը:

Նրանց փոխանցմամբ, մասնավորապես՝ հուլիսի 6-ին ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ «Արթիկի Մոր և Մանկան ԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրենը, որպես սանիտար, աշխատանքի է հրամանագրել Արթիկ քաղաքի մի բնակչուհու, որը աշխատանքի չի հաճախել: Նյութերի նախապատրաստման ընթացքում Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տվյալ անձը «Արթիկի Մոր և Մանկան ԱՊԿ» ՓԲԸ-ում 2009թ. ընդունվել է աշխատանքի որպես սանիտար, աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձի գումարները: Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրա անվամբ հաշվարկվել և վճարվել է ավելի քան 2.3 մլն դրամ գումար:

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ խոշոր չափերով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել