Աղտոտված օդի պատճառով չի կարելի հրաժարվել սպորտով զբաղվելուց․ գիտնականներ

22 հուլիսի, 2018  15:51

Փողոցի աղտոտված օդը արդարացում չէ սպորտով զբաղվել չցանկանալու համար․ ֆիզիկական ակտիվությունը բաց, թեկուզ աղտոտված օդին ավելի լավ է սրտի առողջության համար, քան շենքում անցկացված ամբողջ օրը։ Այս մասին ասված է Journal of the American Heart Association-ում հրապարակված նոր հետազոտությունում։

Համարվում է, որ ֆիզիկական վարժությունները օգտակար են առողջության համար, քանի որ կրճատում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Իսկ ահա աղտոտված օդի ազդեցությունը կապված է սրտամկանի ինֆարկտի, ասթմայի եւ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների առաջացման բարձր հավանականության հետ։

University of Copenhagen-ի հետազոտողները վերլուծել են 50-65 տարեկան Դանիայի 51 868 չափահասների տվյալներ՝ ուշադրություն դարձնելով հանգամանքին՝ ենթարկվել են նրանք արդյոք աղտոտված օդի ազդեցությանը, զբաղվել են սպորտով, հոսպիտալացվել կամ մահացել են սրտամկանի ինֆարկտից։ Դիտարկվող շուրջ 18 տարի ժամանակահատվածում 3260 մասնակից (6 տոկոսը) ունեցել է սրտամկանի կամ առաջին, կամ կրկնվող դրվագ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ օդի բարձր աղտոտվածությամբ վայրերում ապրող մարդիկ 17 տոկոսով ավելի հաճախ են տառապում սրտամկանի ինֆարկտից, քան օդի ցածր աղտոտվածությամբ շրջանների բնակիչները։ Բացի այդ, եթե հետազոտության սկզբում անամնեզում սրտամկանի ինֆարկտ է եղել, օդի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող տարածքներում ապրելը 39 տոկոսով ավելացրել է կրկնվող դրվագի առաջացման հավանականությունը։

Ֆիզիկական ակտիվությունը, այնուամենայնիվ, պարզվել ՝ օգտակար է նույնիսկ աղտոտված տարածքներում: Օրինակ, չափահասները, որոնք բարձր օդի աղտոտվածության մակարդակով շրջաններում պարբերաբար սպորտով են զբաղվել, 21 տոկոսով ավելի հազվադեպ են սրտամկանի ինֆարկտ ունեցել, քան նրանք, ովքեր վարել են պասիվ ապրելակերպ:

Այսպիսով, գիտնականների խոսքով, անամնեզում սրտամկանի ինֆարկտի առկայության դեպքում, հեծանիվ վարելը, այգեգործությունը եւ քայլելը կապված են եղել կրկնվող դրվագի նվազ ռիսկի հետ։ Կես ժամից մինչեւ 4 ժամ վարժությունները 23 տոկոսով նվազեցրել են առաջին ինֆարկտի հավանականությունը, իսկ 4 ժամից ավելին՝ 28 տոկոսով (համամատած նրանց հետ, որոնց մոտ շաբաթական կես ժամից պակաս է եղել)։

Բաց օդում ֆիզիկական ակտիվությունը շաբաթական կեսից չորս ժամով նվազեցրել է առաջին ինֆարկտի ռիսկը 19 տոկոսով, իսկ 4 ժամից ավելին՝ 24 տոկոսով։ Ինչ վերաբերում է կրկնով դրվագին, ապա համապատասխանաբար 45 եւ 50 տոկոսով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի