• Latest news

4 քիմիական նյութ, որոնց հետ երեխաները ցանկալի է շփում չունենան

26 հուլիսի, 2018  19:13

Որոշ սննդային հավելանյութեր ու քիմիական նյութեր, որոնք պարունակվում են սննդամթերքների փաթեթավորումների մեջ, լուրջ սպառնալիք են ներկայացնում երեխաների առողջության համար։ Այս մասին նշված է Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի Pediatrics ամսագրում հրապարակված հաշվետվության մեջ։

Գիտնականները թվարկել են քիմիական նյութերի չորս հիմնական խմբեր, որոնք շատ վտանգավոր են առհասարակ բոլոր մարդկանց ու մասնավորապես՝ երեխաների համար։

Սննդային արհեստական ներկանյութեր

Հաշվետվությունը մեջբերում է հետազոտություններ, որոնք ցույց են տալիս կապ սննդային ներկանյութերի ու որոշ երեխաների  հիպերակտիվ վարքագծի աճի  միջեւ։ Սննդակարգից սինթետիկ ներկանյութերը հանելուց հետո հիպերակտիվության ու ուշադրության պակասի ախտանշանները նվազել էին։

Բիսֆենոլ A ու այլ բիսֆենոլներ

Բիսֆենոլ A -ն (ԲՖԱ) օգտագործվում է պլաստիկ կոնտեյներների պլաստիկ հատկությունները լավացնելու ու մետաղական բանկաների ծածկույթների մեջ։  Դեղորայքի ու սննդամթերքի հսկողության հարցերով ամերիկյան ադմինիստրացիան (FDA) արգելել է այդ նյութերի գործածումը պլաստիկ բաժակներում, բայց այլ մթերքների համար սահմանափակումներ չկան։

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ մեծահասակները նորմալ են յուրացնում բիսֆենոլները, բայց այդ նյութերը մեծ վտանգ են ներկայացնում երեխաների համար, քանի որ նրանց օրգանիզմը դեռ զարգանում է։ Այդ նյութերի ազդեցությունը կարող է հանգեցնել սեռական հասունացման ժամկետի փոփոխմանը, օրգանիզմում ճարպի քանակի ավելացմանը ու բեղունության հետ կապված խնդիրների առաջացմանը։

Ֆտալատներ

Ֆտալատները հաճախ են պարունակվում պլաստիկ փաթեթավորման թաղանթների ու փաթեթավորման այլ նյութերի մեջ։ Դրանց ազդեցությունը կարող է բարձրացնել ասթմայի զարգացման հավանականությունը,  զարկերակային ճնշումը, հանգեցնել ճարպակալման ու այլ խնդիրների։

Հաշվետվության հեղինակները ծնողներին խորհուրդ են տալիս խուսափել սնունդն ու ըմպելիքները պլաստիկ տարաներով ջեռոցում տաքացնելուց, քանի որ պլաստիկի մեջ պարունակվող քիմիկատները տաքանալիս հայտնվում են սննդի մեջ։

Նիտրատներ ու նիտրիտներ

Նիտրատներն ու նիտրիտները հավելանյութեր են, որոնք գործածվում են պահածոյացված մսամթերքի ու վերամշակված մթերքների գույնի լավացման ու պահպանման ժամկետի երկարացման համար։ Հաշվետվության մեջ նշվում է, որ նիտրատներն ու նիտրիտները կարող են ազդել վահանաձեւ գեղձի հորմոնի արտադրման վրա ու որոշ դեպքերում նույնիսկ վերածվում են քաղցկեղածինների ։

Հաշվետվության մեջ նշված են նաեւ պերֆտորալկիլ նյութերը, որոնք գործածվում են ուտելիքի փաթեթավորման համար,  քանի որ դրանք վնասակար ազդեցություն ունեն վահանաձեւ գեղձի վրա։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ վահանաձեւ գեղձի հորմոնը կարեւոր է գլխուղեղի զարգացման ու սրտի ֆունկցիայի, նաեւ ոսկորների ու մկանների ֆունկցիաների համար։ Փաստացի՝ օրգանիզմի բոլոր համակարգերի համար»,- ասել է Տրասանդեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է