• Latest news▼

Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ցանկանում արագ սնունդ ուտել

30 հուլիսի, 2018  23:44

Կանադացի գիտնականները, որոնք կենտրոնացել են մարդկանց մեծ մասին բնորոշ արագ սննդի հանդեպ ձգտման պատճառների հայտնաբերման վրա, անսպասելի բացահայտում են արել. պարզվել է, որ անառողջ սննդի ցանկության համար պատասխանատու է ուղեղի հատուկ մասը:

Technology հրատարակության համաձայն, ճշմարտությունն օգնել է բացահայտել Վաթերլոյի համալսարանի աշխատակիցների կողմից իրականացված փորձը: Գիտնականները, մասնավորապես, հավաքել են արագ սնունդ սիրող քսանհինգ երիտասարդ կանանցից բաղկացած կամավորների  խումբ:

Կանանց, օրինակ տրանսկրանիալ մագնիսային խթանման են ենթարկել, որն ուղղված է եղել գլխուղեղի ճակատային կեղեւի հատվածին:

Փորձերի ժամանակ իսկապես հայտնաբերվել է ուղեղի հատված, որը մեղավոր է վնասակար սնունդ ընտրելու համար:

«Հետաքրքիր է, բայց բարձր կալորիականությամբ սննդի պահանջը ստեղծվում է նույն հատվածի միջոցով, որը մասնակցում է կարճաժամկետ հիշողության ձեւավորման գործընթացում», — նշում են հետազոտողները:

Այժմ գիտնականները բարդ խնդրի են բախվել. նրանք ցանկանում են վերացնել արագ սնունդ ուտելու հակումը: Ենթադրվում է, որ դա կարող է օգնել մարդկությանն անհանգստացնող գլոբալ ճարպակալման խնդրի լուծման հարցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll