• Latest news

Երեւանի քաղաքապետարանը եւ ՍԱՊԾ-ն քաղցր բամբակի դեմ անզոր են

6 օգոստոսի, 2018  17:00

Մայրաքաղաքի փողոցներում վերջին շաբաթներին ծաղկում է փողոցային առեւտուրը, ընդ որում՝ ճարպիկ «անկախ ձեռներեցները» ամեն ինչ են վաճառում՝ սկսած հուշանվերներից, ավարտած սննդամթերքով:

Առավել տարածված անուշեղեններից են՝ քաղցր բամբակը, փոփքորնը, արեւածաղկի սերմերը եւ կաղինը: Իսկ պայմանները, որոնցում դրանք պատրաստվում ու վաճառվում են, հարցեր են առաջացնում սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանելու վերաբերյալ:

Ըստ գործող օրենսդրության՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգում է միայն իրավաբանական անձանց: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը: Փողոցային առեւտուր իրականացնող ֆիզիկական անձանց հսկողությունը քաղաքապետարանի գործառույթն է:

Հարությունյանի խոսքով՝ անմիջապես փողոցում վաճառվող սննդամթերքը, լինի միս, հաց, ձուկ կամ տարբեր քաղցրեղեններ, ի սկզբանե անվտանգ չէ: Տվյալ դեպքում ոչ մի հնարավորություն չկա ստուգելու դրանց պահման պայմանները, մակնշումը եւ այլն:
Այսպիսով, առեւտրային համանման գործունեությունը, որը փողոցում իրականացնում են մասնավոր անձինք, օրենքից դուրս է, եւ քաղաքապետարանը պետք է կանխի նման կասկածելի ձեռնարկատիրական գործունեությունը:

Հարությունյանը նշեց, որ վերջին շրջանում նկատվում է փողոցային առեւտրականների թվի աճ, եւ հաճախ փողոցում վաճառվող քաղցրեղենը հատկապես երեխաներին է գրավում: Մինչդեռ, օրինակ՝ քաղցր բամբակը պատրաստվում է ուղղակի փողոցում, ոչ հիգիենիկ պայմաններում:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ստեղծված վիճակը մեկնաբանել էր Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Առեւտրի եւ գովազդի վարչության գլխավոր մասնագետ Արեւշատ Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ արդեն 3 օր է, ինչ քաղաքապետարանի ներկայացուցիչները բամբակ վաճառողների հետ բացատրական աշխատանք են կատարում: Սակայն առայժմ շոշափելի արդյունքներ չի ունենում:

«Ամբողջ հարցն այն է, որ քաղաքապետարանի լիազորություններն ավարտվում են վարչական իրազեկման մակարդակում: Մենք այլեւս ոչինչ չենք կարող անել: Անհրաժետ է, որ համապատասխան օրենք լինի»,- ասաց նա

Ի վիճակի՞ է արդյոք Երեւանի քաղաքապետարանը լուծել գազի բալոնների եւ քաղցր բամբակի հետ կապված խնդիրը 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել