• Latest news

Սննդակարգը տարբեր կերպ է ազդում տղամարդկանց եւ կանանց օրգանիզմի վրա. հետազոտություն

8 օգոստոսի, 2018  20:38

Սահմանափակված սննդակարգի դեպքում տղամարդիկ ավելի արագ են նիհարում, քան նույն սննդակարգին հետեւող կանայք: Այսպիսի եզրահանգում են կատարել դիետոլոգները, որոնց հոդվածը հրապարակվել է Diabetes, Obesity and Metabolism ամսագրում:

«Նույնիսկ նախնական զանգվածի տարբերությունը հաշվի առնելով՝ մեր դիտարկումները ցույց են տվել, որ նման սննդակարգը տղամարդկանց ավելի շատ է օգուտ տալիս, քան կանանց: Մյուս կողմից՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը կարողացել են նիհարել իրենց քաշի 10-րդ մասով, ինչը նրանց օգնել է խուսափել դիաբետի զարգացումից եւ կարգավորել է նյութափոխանակությունը»,- հայտարարել է Կոպենհագենի համալսարանից (Դանիա) Փիա Քրիսթենսենը:

Քրիսթենսենը եւ նրա գործընկերները հետեւել են, թե կալորիաների սահմանափակումն ինչպես է ազդել 2 հազար կամավորնմերի կյանքի վրա, որոնք տառապել են ճարպակալմամբ եւ ցանկացել են նիհարել:

Գիտնականները 8 շաբաթ նրանց կերակրել են հատուկ սննդային բրիկետներով, որոնց մեջ կալորիաների ընդհանուր թիվը մոտ էր նվազագույն թույլատրելիին՝ օրական մոտ 930 կկալ: Հոդվածի հեղինակները կանոնավոր կերպով վերցրել են թքի, արյան եւ արտաթորման նմուշներ եւ հետեւել՝ իրենց խնամակալության տակ գտնվողներն արդյոք հետեւում են սննդակարգին ու ինչպես է փոխվում նրանց վիճակը:

Փորձարկման բոլոր մասնակիցները հաջողության են հասել՝ ազատվելով ավելորդ քաշի 10,7 կիլոգրամից: Սա բավական էր արյան մեջ շաքարի մակարդակը մինչեւ համեմատաբար նորմալ նիշ նվազեցնելու եւ 2-րդ տիպի դիաբետի այլ վաղ ախտանշանների անհետացման համար:

Ընդ որում՝ տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդկանց հաջողվել է  ավելի նկատելի արդյունքների հասնել: Նրանք նիհարել են մոտ 11,8 կգ-ով, մինչդեռ կանայք՝ ընդամենը 10 կգ-ով, ինչը 18 տոկոսով քիչ է: Մյուս կողմից՝ կալորիաների սահմանափակման հետ կապված այլ փոփոխությունները ավելի արտահայտված էին կանանց օրգանիզմում, ըստ որում՝  դրանք բոլորն օգտակար էին: Օրինակ՝ նրանք զրկվել են ավելի շատ մկանային զանգվածից եւ օգտակար ենթամաշկային ճարպից, սակայն դրա հետ մեկտեղ ավելի լավ են ազատվել խոլեստերինի «վնասակար» տարատեսակներից, քան տղամարդիկ:

Քրիսթենսենի եւ նրա գործընկերների կարծիքով՝ կալորիաների սահմանափակմանը օրգանիզմի ռեակցիայի նման տարբերությունները խոսում են այն մասին, որ դիետոլոգներն ու էնդոկրինոլոգները պետք է մշակեն քաշի նվազեցման առանձին ծրագրեր՝ հաշվի առնելով տղամարդկանց եւ կանանց միջեւ տարբերությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել