Ո՞ր մասնագիտությունների ներկայացուցիչներն են ավելի հաճախ բախվում օնկոլոգիական հիվանդությունների

16 օգոստոսի, 2018  23:48

Քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականության վրա ազդում են ոչ միայն մարդու գենետիկ նախահակվածությունը եւ ապրելակերպը, այլեւ նրա աշխատանքը: Այսպես, մի քանի մասնագիտությունների ներկայացուցիչներ մտնում մեծ ռիսկի խմբում:

Ըստ քաղցկեղի զարգացման մեծ վտանգի՝ առաջին եւ երկրորդ տեղերում են մատնահարդարները եւ վարսահարդարները: Թե՛ մեկը, թե՛ մյուսը հաճախ են ստիպված շփվել թունավոր լաքերի, ներկերի, լուծիչների հետ, շնչել քաղցկեղածիններով օդը: Մեծ քանակությամբ վտանգավոր քիմիական նյութերի ազդեցությամբ էլ նրանց շրջանում մեծ է կրծքագեղձի եւ միզապարկի քաղցկեղի զարգացման վտանգը: Վտանգի նվազեցման համար մատնահարդարներին ու վարսահարդարներին խորհուրդ է տրվում աշխատել լավ օդափոխվող հաստատությունում եւ պաշտպանական դիմակով:

Երրորդ տեղում են գրասենյակային աշխատողները, համակարգիչների առջեւ երկար նստողները: Եվ բանն ամենեւին էլ համակարգչի բացասական ազդեցության մասին չէ, պարզապես այդ մարդիկ քիչ են շարժվում, իսկ հիպոդինամիան կամ սակավաշարժությունը, ինչպես հայտնի է, քաղցկեղի զարգացման հավանականությունը 20-30 տոկոսով մեծացնում է: Հավանականության նվազեցման համար գրասենյակային աշխատողներին խորհուրդ է տրվում յուրաքանչյուր ժամը մեկ կանգնել եւ նախավարժանք կատարել:

Չորրորդ տեղում են ավիացիայի աշխատողները. թե՛ օդաչուները, թե՛ ուղեկցորդները բարձրության վրա ենթակա են արեգակնային ճառագայթման, ինչը կարող է հարուցել կրծքագեղձի, արգանդի, ստամոքսաաղիքային համակարգի օրգանների եւ այլ օրգանների քաղցկեղի զարգացում:

Հինգերորդ տեղում են գիշերային աշխատողները: Մասնագետների խոսքով՝ գիշերային հերթափոխները կարող են բերել մի ամբողջ շարք հիվանդությունների առաջացման, որոնց թվում է նաեւ քաղցկեղը:

Մասնագետներից շատերի կարծիքով՝ առողջ կենսակերպը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի զարգացման հավանականությունը, եթե նույնիսկ դուք ձեր աշխատանքի եւ մասնագիտության բերումով ռիսկի խմբում եք: Աշխատեք առողջ սնունդ ուտել, չծխել, ալկոհոլը չչարաշահել, օրվա ընթացքում շատ շարժվել եւ քաշը նորմայի սահմաններում պահել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի