• Latest news

Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրա. Հետազոտություն

17 օգոստոսի, 2018  23:46

Քնի պակասը կամ գերհագեցվածությունը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հավանականությունը: Այս մասին հայտարարում են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանոթային հիվանդությունների կանխարգելման դեպարտամենտի մասնագետները:

Նրանց կարծիքով՝ նման ռիսկերը տարիքի հետ մեծանում են, հետեւաբար, կարելի է խոսել սրտի «ծերացման» մասին: Ուսումնասիրության ընթացքում վերլուծվել են 30-74 տարեկան 12 755 մարդու բժշկական տվյալները: Նրանց մոտ 13 տոկոսը հաղորդել է, որ քնում է հինգ կամ պակաս ժամ, 24 տոկոսը՝ վեց ժամ, 31 տոկոսը՝ յոթ ժամ, 26 տոկոսը՝ ութ ժամ, մոտ 5 տոկոսը՝ 9 կամ ավել ժամ:

Հետազոտողները բազմաթիվ գործոններ են հաշվի առել՝ տարիքը, սեռը, արյան ճնշման պարամետրերը, ծխելը, շաքարախտը, խոլեստերինի մակարդակը եւ այլն, եւ այդ գործոնների հիման վրա հաշվարկվել են սրտանոթային հիվանդության ռիսկի գործոնները յուրաքանչյուր մասնակցի համար: Այնուհետեւ այդ ցուցանիշները վերափոխել են սրտի համար «ավելորդ» տարիների:

Արդյունքներով ստացվել էր, որ նրանք, ովքեր մեկ ժամ ավել կամ պակաս էին քնում, քան անհրաժեշտ է, միջինում 4.5 տարով ավելի մեծ սիրտ ունեին, քան հարկավոր է:

Հինգ ժամ եւ պակաս տեւողությամբ գիշերային քնի դեպքում ցուցանիշն ավելի բարձր էր՝ 5.1 տարի: Ամենաքիչը սիրտը ծերանում էր օրական յոթ ժամ տեւողությամբ քնի դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է