• Latest news

Խումհարն ավելի երկար է տեւում, քան նախկինում ենթադրվում էր

28 օգոստոսի, 2018  23:10

Խումհարն ավելի երկար է տեւում, քան նախկինում ենթադրվում էր: Նման եզրակացության են հանգել Բատի (Մեծ Բրիտանիա) համալսարանի մասնագետները:

Ինչպես հայտնում է The Tech Times-ը, խումհարը ոչ միայն տհաճ ֆիզիկական զգացողություններ է ենթադրում, այլեւ զգալիորեն ազդում է ճանաչողական ունակությունների վրա: Նման տհաճ զգացողությունները հատկապես ուժեղ են արտահայտվում մեծ քանակությամբ ալկոհոլ խմելու հաջորդ օրը:

Սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ իրականում բացասական ազդեցությունը ավելի երկար է ձգվում: Addiction ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ մարդիկ կարող են բախվել ճանաչողական ունակությունների վրա բացասական ազդեցություններին, նույնիսկ եթե արյան մեջ ալկոհոլ գրեթե չի մնացել:

Մասնավորապես, խումհարը խաթարում է հոգեմոտորային արագությունը, կարճ եւ երկարաժամկետ հիշողությունը եւ բացասական ազդեցություն է ունենում ինչ-որ բանի վրա կենտրոնանալու փորձերի վրա: Սա, մասնավորապես, արտահայտվում է կենտրոնացվածության ցածր մակարդակով եւ դանդաղեցված ռեակցիայով: Այս կապակցությամբ գիտնականները, մասնավորապես, խորհուրդ չեն ավտոմեքենա վարել, եթե նախորդ օրը երեկոյան դուք ակտիվորեն ալկոհոլ եք օգտագործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել