• Latest news

Տանը հեռուստացույցը խաթարում է մարդկանց անձնական կյանքը. հետազոտություն

29 օգոստոսի, 2018  23:47

Մարդիկ, որոնք տանը հեռուստացույց ունեն, մեկ շաբաթվա կտրվածքով ավելի հազվադեպ են սեքսով զբաղվում, պնդում են University of Delaware–ի գիտնականները։ Նրանց խոսքով՝ զույգերի սեռական կյանքի վրա ավելի վատ ազդում են սմարթֆոնները։

Գիտնականներն ուսումնասիրել են 80 երկրի մոտ 4 միլիոն մարդկանց ինտիմ կյանքը։ Պարզվել է, որ 2010 թվականին միջին վիճակագրական մարդը սեքսով զբաղվել է շաբաթական երեք անգամ, իսկ 1990 թվականին այս ցուցանիշը հասել է շաբաթական չորս անգամի։ Մասնագետներն այդ ցուցանիշների կրճատման մեջ մասամբ մեղադրում են բջջային սարքավորումներին ու հեռուստացույցին։

Դրանից զատ, ոչ բավարար ակտիվ ինտիմ կյանքը բացասաբար է ազդել մարդու վիճակի վրա։ Մանկաբարձ–գինեկոլոգ Շերրի Ռոսը պնդում է, որ 25 րոպե սեքսն օգնում է կնոջը այրել մոտ 69 կալորիա, եթե նա գտնվում է «ձիավար»–ի դիրքում կամ օրգազմի է հասնում։
Բացի այդ, սեքսը ամրապնդում է իմունային պաշտպանությունը՝ օրգանիզմում ավելի շատ հակամարմին է արտադրվում։ Իսկ սեռական օրգանների մկանների կրճատումը նվազեցնում է ցավի սրությունն դաշտանի, միգրենի կամ հոդերի ցավի ժամանակ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են National Bureau of Economic Research ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել