• Latest news

Ձիթապտղի յուղը վիագրայից ավելի լավ է ազդում

31 օգոստոսի, 2018  10:56

70 տարեկանից հետո նորմալ սեքսուալ կյանքի ավելի մեծ հավանականություն ունեն այն տղամարդիկ, որոնք օգտագործում են միջերկրածովյան սննդակարգը, քանի որ դրա մեջ մտնող ձիթապտղի յուղը, բանջարեղենը, մրգերը, ձկնեղենը եւ լոբազգիները իմպոտենցիայի վտանգը 40 տոկոսով նվազեցնում են:

Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որը ներկայացվել է Մյունխենում կայացած Սրտաբանների եվրոպական միության գիտաժողովում:

Ինչպես շեշտում են գիտնականները, միջին տարիքում առողջ սննդակարգը կարող է 60-70 տարեկանից հետո ակտիվ ինտիմ կյանքին նպաստել առանց այնպիսի դեղերի կիրառման, ինչպիսին, օրինակ, վիագրան է:

Այսպես՝ Աթենքի համալսարանի գիտնականները կարծում են, որ բանալին հենց ձիթապտղի յուղն է: Նրանց խոսքով՝ այն տղամարդիկ, որոնք շաբաթական օգտագործում են ոչ պակաս, քան 9 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, զգալիորեն հազվադեպ են տառապում էրեկտիլ դիսֆունկցիայով:

Մասնագետները նման եզրակացություն են կատարել՝ վերլուծելով հունական կղզիներից մեկում բնակվող ուժեղ սեռի 670 ներկայացուցիչների, որոնց միջին տարիքը կազմել է 67 տարեկանը: Ձիթապտղի յուղից բացի, տղամարդիկ օգտագործել են նաեւ շաբաթական 13 չափաբաժին բանջարեղեն, 6 չափաբաժին մրգեր, 3 չափաբաժին ձկնեղեն եւ լոբազգիներ:

Արդյունքում պարզվել է, որ նման սննդակարգը տղամարդկանց օգնում է պահպանել սրտի առողջությունը եւ մաքուր արյունատար անոթները, իսկ սա իր հերթին ապահովում է արյան նորմալ մատակարարումը աճուկի հատված, այսինքն՝ նպաստում է էրեկցիային:

Դրանից բացի, այսպիսի սնունդի հետեւորդները աչքի են ընկնում արական հորմոն տեստոստերոնի բարձր մակարդակով եւ մաշկի տակ ճարպի ցուցանիշների նվազմամբ: Հատկապես առաջինից է կախված սեռական գրգռումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել