Սպորտ, առողջ սնունդ եւ բնական կոսմետիկա. Երեւանում ցուցահանդես է կազմակերպվել առողջ կենսակերպի թեմայով (ֆոտո)

14 սեպտեմբերի, 2018  17:13

#HealthyLifestyleExpo2018 ցուցահանդեսում, որը, ինչպես կարելի է անվանումից կռահել, նվիրված է առողջ կենսակերպին (ԱԿՊ), կարելի մեծ թվով հետաքրքիր բան գտնել՝ մարզադահլիճների ու մարզական ակումբների մասին տեղեկություններից սկսած, որտեղ կարելի է զբաղվել տարբեր մարզաձեւերով, մինչեւ սննդամթերքներ, որոնց մենք դեռեւս հազվադեպ ենք հանդիպում խանութների վաճառասեղաններին:

Վերջինների թվում են, օրինակ, հաճարից մակարոնը, որը շատ ավելի օգտակար է սովորական ալյուրից պատրաստվածից, «կանաչ» չտապակած հնդկաձավարը եւ նույնիսկ հնդկաձավարի «ԱԿՊային» փաթիլները, որոնք համով քիչ են տարբերվում հայտնի եգիպտացորենի փաթիլներից, սակայն ավելի օգտակար են եւ քիչ կալորիական:

Կան նաեւ բնական կեսմետիկայի մի քանի ստենդներ, որոնք արտադրվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Դրանց թվում են բավականին հետաքրքիր արտադրանքներ մաշկի եւ մազերի համար, որոնց հիմքը կազմում է հալվեի տերեւների հյութը:

Ցանկության դեպքում ցուցահանդեսում կարելի է շատ մթերքներ ձեռք բերել, հաճախ՝ զեղչով: Սակայն երբեմն զեղչին պետք է արժանանալ. մարզական ակումբների ստենդի մոտ կարելի է բաժանորդագրի 50 տոկոս զեղչ ստանալ՝ կատարելով «երկգլուխ մկանի մարզման հանտելների 50 բարձրացում»: Տղամարդկանց հանտելները  կշռում են 12,5 կգ, կանանց համար նախատեսվածները՝ 5 կգ: Դա հեշտ է միայն առաջին հայացքից. ցուցահանդեսում NEWS.am Medicine-ի թղթակցի գտնվելու ընթացքում միայն մեկ երիտասարդ վարժությունը կատարեց անհրաժեշտ թվով: Նա, պարզվեց, սուսերամարտի թիմի մարզիկ է:

Ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ մի քանի բժշկական կենտրոններ եւ այսպես կոչված՝ վելնես-կենտրոններ, որոնք ե՛ւ օրգանիզմի, ե՛ւ արտաքին տեսքի առողջացման ծառայություններ են տրամադրում:

Ցուցահանդեսում տեղադրված է նաեւ Հայաստանի առողջապահության նախարարության ստենդը, որտեղ կարելի է շատ օգտակար տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչպես թողնել ծխելը եւ ինչու է դա այդքան կարեւոր: Ստենդում ներկայացված է նաեւ DJ պատվաստանյութը, որը հայտնի է ոչ միայն լավ երաժշտություն ու «խրախճանքներ» սիրող մարդկանց շրջանում, այլեւ առողջ կենսակերպի ու ծխելուց հրաժարվելու գաղափարներն առաջ մղող մարդկանց շրջանում:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ անհնար է գերագնահատել առողջ կենսակերպին նվիրված ցուցահանդեսի դերը: Այսօր ոչ ինֆեկցիոն հիվանդությունները առողջապահության ոլորտում լուրջ խնդիր են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում. եթե շատ տարիներ առաջ մարդիկ մահանում էին ինֆեկցիոն հիվանդություններից, ապա այսօր նրանց սպանում են սրտի եւ անոթների հիվանդությունները, դիաբետը եւ քաղցկեղը:

«Հայաստանում մահվան դեպքերի 80 տոկոսը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի եւ շաքարային դիաբետի հետ: Սա շատ լուրջ թիվ է: Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է լուրջ պայքար սկսել վտանգի գործոնների դեմ, որոնք առաջացնում են այս ոչ ինֆեկցիոն հիվանդությունները. դրանք են՝ ծխելը, ֆիզիկական ակտիվության պակասը, սխալ սնվելը»,- նշեց փոխնախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի