• Latest news

Գենային թերապիան կարող է բուժել կոկաինային կախվածությունից

19 սեպտեմբերի, 2018  23:44

ԱՄՆ-ից մոլեկուլյար կենսաբանները մշակել են գենային թերապիա, որը մկներին անընկալունակ է դարձնում կոկաինի ազդեցության նկատմամբ եւ պաշտպանում է գերդոզավորումից՝ քայքայելով օրգանիզմում թմրանյութի բոլոր մոլեկուլները:

«Մենք ցույց ենք տվել, որ կարող ենք տեւական ժամանակ թմրանյութի ազդեցության համար հիվանդին «անխոցելի» դարձնել՝ նրա մաշկի մեջ փոխպատվաստելով մոդիֆիկացված ԴՆԹ-ով ցողունային բջիջներ: Ի տարբերություն «սովորական» գենային թերապիայի՝ նման մոտեցումը նվազագույն վտանգ ունի»,- ասել է Չիկագոյի (ԱՄՆ) համալսարանից Մին Սյուն:

Կոկաինի գերդոզավորումը հանգեցնում է արյան ճնշման կտրուկ բարձրացման, շնչառական խնդիրների եւ ներուղեղային արյունահոսությունների, ինչը հաճախ մահվան պատճառ է դառնում, քանի որ այսօր չկա միջոց, որ թույլ կտա կոկաինը արյան միջից արագ հեռացնել:

Սյուն եւ նրա գործընկերներն արդեն մի քանի տարի աշխատում են նման դեղերի ստեղծման ուղղությամբ եւ փորձում են օրգանիզմին «սովորեցնել» քայքայել կոկաինի մոլելուկուլներն այն ժամանակ, երբ դրանք հայտնվում են օրգանիզմում, եւ դրանով նրանց գործողություններից պաշտպանել ուղեղը:

Մոտ տաս տարի առաջ գիտնականները հայտնաբերեցին, որ նման դեր կարող է խաղալ BCHE ֆերմենտը, որը արտադրվում է լյարդի բջիջների կողմից տարբեր բարդ կենսաբանական մոլեկուլների, այդ թվում` հերոինի եւ կոկայի քայքայման համար:

BCHE-ի կառուցվածքում փոքր փոփոխությունները կտրուկ բարձրացրեցին այս ֆերմենտի ակտիվությունը կոկաինի նկատմամբ եւ այն դարձրեցին այս թմրամիջոցի դեմ պայքարելու ամենախոստումնալից միջոցը:

Ինչպես նշում է Սյուն, խնդիրն այն է, որ BChE նոր տարբերակի մոլեկուլները շատ անկայուն էին եւ արյան հոսքում արագ քայքայվում էին, ինչն այս սպիտակուցը անօգուտ էր դարձնում կոկաինի գերդոզավորման դեմ պայքարի եւ կախվածության բուժման համար:

Սյուն եւ նրա գործընկերնեը լուծել են այդ խնդիրը՝ օգտվելով վերջերս բացահայտված գենոմային CRISPR/Cas9 խմբագրից՝ մկների մաշկի ցողունային բջիջների գենոմում այդ մոլեկուլների արտադրության «հրահանգների» տեղադրման համար:

Նման բջիջներն, իրենց հերթին, կարելի է փոխպատվաստել կրծողի օրգանիզմ, որտեղ դրանք միաժամանակ կկատարեն իրենց սովորական գործառույթները՝ նորացնելով մկների մաշկը եւ անդադար մեծ քանակով BChE մելեկուլներ կարտադրեն:

Կոկաինային կախվածությունից տառապող մկների վրա անցկացրած փորձերը ցույց են տվել, որ նման մաշկից փոքրիկ «պլաստիրները» կոկաին ընդունելու ժամանակ մի քանի անգամ նվազեցրել են հաճույքի հորմոնի ներհոսքը եւ ճնշել են բոլոր նկատելի վարքագծային ազդեցությունները: Ավելին՝ ոչ մի կրծող չի մահացել թմրանյութի մահաբեր չափաքանակի ներարկման դեպքում, մինչդեռ հսկիչ խմբի բոլոր մկները սատկել են:

Փորձերի ավարտից հետո այս ազդեցությունը պահպանվել է մեկ տարվա ընթքացքում, ինչը խոսում է այն մասին, որ նման բջիջները շարունակում են շատ երկար եւ հնարավորինս անսահմանափակ ժամանակով ֆերմենտ արտադրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել