Ուշադրության կենտրոնում է կանխելի կուրության կանխարգելումը. Երեւանում ընթանում է ակնաբուժության եւ նեոնատոլոգիայի միջազգային գիտաժողով

24 սեպտեմբերի, 2018  12:10

Կուրության շատ տարատեսակներ կարելի է կանխել ժամանակին կատարված ախտորոշման եւ ճիշտ բուժման շնորհիվ: Այսպես, կարելի է կանխել անհասների ռետինոպատիայով տառապող անհաս երեխաներից շատերի կուրությունը, «ծույլ աչքի» համախտանիշով շատ երեխաների, դիաբետով շատ հիվանդների: Ինչպես լրագրողներին հայտնեց Հայկական ակնաբուժական նախագծի (ՀԱՆ) հիմնադիր եւ Հարվարդի ակնաբույժների կազմակերպության նախագահ Ռոջեր Օգանեսյանը, ՀԱՆ-ն իրականացնում է մի ամբողջ շարք նախագծեր՝ ուղղված երեխաների ու մեծահասակների մոտ կուրության կանխարգելմանը, վաղ ախտորոշմանը եւ բուժմանը:

Կանխելի կուրության կանխարգելումը հիմնական թեմաներից մեկն է, որը Հայաստանի եւ աշխարհի շատ այլ երկրների մասնագետները քննարկում են սեպտեմբերի 24-26-ը 16-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է Հայկական ակնաբուժական նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի կողմից:

Ինչպես նշեց Ռոջեր Օգանեսյանը, Հայաստանում այսպիսի գիտաժողովներ են կազմակերպում տարեկան մեկ անգամից ոչ պակաս: Այս գիտաժողովներին սովորաբար մասնակցում են ակնաբույժները եւ նեոնատոլոգները, սակայն այս տարի այստեղ քննարկում են նաեւ էնդոկրինային հիվանդությունները եւ դրանց կապը ակնաբուժական հիվանդությունների հետ, այս պատճառով գիտաժողովին մասնակցելու են եկել նաեւ էնդոկրինոլոգներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, Կովկասյան տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից:

Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի, Դիաբետի համաշխարհային ֆոնդի, ամերիկյան Eye Samaritans International կազմակերպության, USAID-ի, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Ակնաբույժների հայկական ասոցիացիայի եւ Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ համատեղ նախագիծը  համալիր ծրագիր է պատրաստել մանկական եւ ընդհանուր ակնաբույժների, նեոնատոլոգների եւ էնդոկրինոլոգների համար, որոնք կենտրոնացած են աչքի հիվանդությունների վրա: Կներկայացվեն նաեւ համակարգեր, որոնք առողջապահության ոլորտում օգտագործում են նոր ամպային տեխնոլոգիաները:

Սեպտեմբերի 26-ին գիտաժողովի մասնակիցները կկարողանան այցելել նեոնատոլոգների համար նոր սիմուլյացիոն կենտրոն եւ ծանոթանալ նրա հնարավորություններին: Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի կունենա այս տարի ավելի ուշ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի