• Latest news

Գիտնականները կաթվածահար տղամարդուն վերադարձրել են կանգնելու եւ քայլելու ունակությունը

25 սեպտեմբերի, 2018  22:35

Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից մասնագետների շնորհիվ տղամարդը ձյունագնացից ընկնելուց հետո կարողանում է ինքնուրույն քայլել եւ կանգնել:

Nature Medicin-ը հաղորդում է, որ գիտնականներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ողնուղեղի անգամ ամենալուրջ վնասման դեպքում նյարդաթելերի մի մասն անվնաս է մնում: Նեյրոնների նման շղթաները ընդգրկված չեն օրգանիզմի շարժողական համակարգի աշխատանքում: Մինչդեռ, նրանց կարելի է միացնել նոր առաջադրանքի իրականացմանը:

Մասնակիորեն կտրված ողնաշարով առնետների վրա փորձերի ժամանակ գիտնականներին հաջողվել է նեյրոնների էլեկտրախթանման հատուկ էկզոկմախքում յուրահատուկ մարզումների միջոցով գրեթե ամբողջությամբ վերականգնել կրծողների թաթերի շարժունակությունը:

Կրծողների եւ կապիկների վրա հաջող փորձերից հետո մասնագետները հետազտության մեջ ներգրավել են 29-ամյա կամավորի, ով 2013-ին ձյունագնացից ընկնելուց հետո կաթվածահար էր եղել:

Ողնաշարի կոտրվածքի պատճառով նա կորցրել էր քայլելու ունակությունը, սակայն ձեռքի եւ մարմնի այլ մասերի վերահսկումը մնացել էր:

Վիրաբույժները էլեկտրոդների հավաքածուն փոխպատվաստել էին կամավորի ողնուղեղի վնասված մասում, իսկ երբ դրանք արդեն սերտաճել էին, սկսել էին տղամարդու հետ հատուկ վարժություններ անցկացնել, որպեսզի նրա ուղեղը նորից սովորեցնեին ոտքերի շարժումները կառավարել:

Ընդամենը 2 շաբաթ անց կամավորը սովորել է ինքնուրույն քայլել եւ էկզոկմախքի միջոցով ոտքերով կամայական շարժումներ կատարել: Մարզումներից 44 շաբաթ անց տղամարդը կարողացել է առանց էկզոկմախքի կանգնել, քայլել վազքուղով՝ հենվելով բռնակներին, ինչպես նաեւ հարյուրավոր մետրերով առաջ գնալ քայլակի օգնությամբ:

Գիտնականները մտադիր են նոր խթանիչ ծրագրերի եւ մեթոդների օգնությամբ հասնել հիվանդի լիարժեք վերականգնմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է