• Latest news

Գիտնականները մաշկի քաղցկեղի բուժման համար քիմիաթերապեւտիկ հիդրոգել են մշակել

29 սեպտեմբերի, 2018  10:49

Չինացի գիտնականները մաշկի քաղցկեղի բուժման համար քիմիաթերապեւտիկ հիդրոգել են մշակել:

ACS Nano-ի հաղորդմամբ՝ Չինաստանից գիտնականները գել են ստեղծել, որն ակտիվ հակաքաղցկեղային նյութերին օգնում է խորը թափանցել մաշկի մեջ: Խոսքը պակլիտաքսել քիմիաթերապեւտիկ միջոցի մասին է, որը «փաթեթավորել» են մակերեսից ակտիվ նյութի մեջ, իսկ հետո պատել մի քանի ֆոսֆոլիպիդային շերտով: Ստացված նանոմասնիկները կոչվում են տրանսֆերսոմներ (transfersomes):

Կրծողների մասնակցությամբ փորձի ընթացքում առաջին խմբի մկներին օրական մեկ անգամ մելանոմայով ախտահարված մաշկի վրա գել են քսել, ինչպես նաեւ մի քանի օրը մեկ պակլիտաքսելի ներարկում արել: Երկրորդ խմբի մկներին միայն ներարկում են արել:

12 օր անց առաջին խմբի մկների մոտ ուռուցքի չափը երկու անգամ նվազել է՝ երկրորդ խմբի կրծողների ուռուցքի համեմատ: Հետազոտողները նաեւ ենթադրում են, որ դեղորայքի տեղային կիրառումը կօգնի դանդաղեցնել քաղցկեղային ուռուցքի աճը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել