• Latest news

Լյարդի վնասված բջիջները վերականգնման նպատակով վերածրագրավորվում են. հետազոտություն

2 հոկտեմբերի, 2018  19:13

Լյարդի վնասված բջիջները վերականգնվում են հետծննդյան զարգացման վաղ փուլում նրանց վերադարձած ազդանշանի օգնությամբ։ Այս մասին է վկայում Իլինոյս համալսարանի մասնագետների հետազոտությունը։

Xinhua-ն հայտնում է, որ որպես մոդել օգտագործելով տոքսիններից վնասված մկների լյարդը, հետազոտողները համեմատել են վնասված հասուն բջիջները լյարդի առողջ բջիջների հետ, որոնք բնորոշ են ծնունդից անմիջապես հետո օրգանի զարգացման փուլին։ Պարզվել է, որ վնասված բջիջները մասամբ վերածրագրավորվել են ազդանշանի միջոցով, որը նրանց նեոնատալ վիճակին վերադառնալու է դրդում։

Հասուն առողջ լյարդում բջիջներն ակտիվ չեն եւ հազվադեպ են կիսվում։ Սակայն, եթե լյարդը վնասված է, նրանում կրկին սկսում է բջջային ցիկլը։ Այդպիսով, մի քանի շաբաթվա ընթացքում լյարդը ունակ է վերականգնել իր կորցրած զանգվածի ու գործառույթների մինչեւ 70 տոկոսը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Structural & Molecular Biology ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է