• Latest news

Գիտնականները հաշվել են, թե օրական քանի ձու է պետք ուտել կաթվածի զարգացման վտանգը նվազեցնելու համար

10 հոկտեմբերի, 2018  22:37

Սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար կարեւոր է ոչ միայն հետեւել սննդին....
Գիտնականները հաշվել են, թե օրական քանի ձու է պետք ուտել կաթվածի զարգացման վտանգը նվազեցնելու համար: Համապատասխան նախագծի վրա աշախատել են Միչիգան նահանգի EpidStat ինստիտուտի ամերիկացի մասնագետները եւ Յուտա նահանգի DLW Consulting Services հետազոտական ընկերության աշխատակիցները:

Focus ամսագիրը հաղորդում է, որ վերլուծելով 7 հետազոտությունները, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձվերը ոչ միայն չեն բարձրացնում սրտի իշեմիկ հիվանդության եւ կաթվածի զարգացման վտանգը, այլ ընդհակառակը՝ օրական մեկ ձվի օգտագործումը կարող է նվազեցնել կաթվածի զարգացման վտանգը:

Ելնելով նրանից, որ ավելի վաղ ԱՄՆ-ում հրապարակվել են այլ հետազոտություններ այն մասին, որ հավի ձվերը բարձրացնում են խոլեստերինի մակարդակը, Focus-ը մեկնաբանությունների համար դիմել է սրտաբաններին:

Այսպես, Սրտի գերմանական հիմնադրամի վարչության անդամ Գելմուտ Գոլկեն նշել է, որ կարեւոր դեր են խաղում այն մթերքները, որոնց հետ ձվերն օգտագործում են: Օրինակ՝ բեկոնի հետ ձվերն ուտելը կարող է բացասական ազդեցություն ունենալ անոթների վրա:

Սակայն նրանք, ովքեր հիմնականում հետեւում են միջերկրյածովյա սննդակարգին, կարող են չվախենալ խոլեստերինի բարձրացումից:

Ընդ որում նրա խոսքով, սնունդը միայն մասնակի է ազդում խոելեստերինի մակարդակի վրա, քանի որ այս դեպքում հիմնական դերը խաղում են գեները:

Ամսագրի զրուցակից փորձագետները համակարծիք են եղել, որ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար կարեւոր է ոչ միայն հետեւել սննդին, այլեւ առողջ կենսակերպ վարել, այսինքն հրաժարվել ծխելուց եւ ֆիզիկական վարժություններ անել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է