• Latest news

ԱՀԿ ներկայացուցիչ. Կիսամիջոցներն անընդունելի են՝ ծխելու արգելք պետք է լինի բոլոր բոլոր փակ հաստատություններում

15 հոկտեմբերի, 2018  20:59

Երբ Հայաստանում կիրառեն հասարակական վայրերում ծխելն արգելող օրինագիծը, ծխախոտի արդյունաբերությունը, չցանկանալով եկամուտների կորուստ ունենալ, կսկսի դրան ամեն ձեւով խոչընդոտել՝ առաջարկելով ծխողների եւ չծխողների համար բաժանված հաստատությունների ստեղծման փոխզիջումներ, ծխողների հաստատություններում օդափոխության բարելավում եւ այլն: Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զարցեւը պնդում է, որ նման կիսամիջոցներն անընդունելի են: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ծխելն արգելել բոլոր փակ հաստատություններում՝ հենց այս ճանապարհով են հիմա գնում բոլոր զարգացած երկրները:

Հետազոտությունների համաձայն՝ հաստատությունների բաժանումը չի աշխատում. չծխողների համար դահլիճներում իրականում գրեթե նույնքան ծուխ ու վնասակար քիմիական նյութեր են պարունակվում, որքան ծխողների համար սրահներում:  Ստացվում է, որ մարդիկ (այդ թվում՝ փոքր երեխաները) ծխի եւ դրա հետ կապված բոլոր վտանգներին ենթարկվում են նույնիսկ չծխողների համար նախատեսված հաստատություններում, եթե ինչ-որ տեղ մոտակայքում կա դահլիճ, որտեղ կարելի է ծխել:

Ինչպես նշեց Եգոր Զայցեւը, ծխախոտն ամեն տարի սպանում է մոտ 7 մլն մարդկանց. նրանց բոլորին կարելի էր փրկել, եթե հաջողվեր ծխախոտը պոպուլյացիայից «վերացնել», որն ինչպես հայտնի է, վնասում է ոչ միայն ծխողներին, այլեւ շրջապատի մարդկանց եւ նույնիսկ կենդանիներին:

ԱՀԿ ներկայացուցիչը նշեց, որ ծխելու տարածվածությունը նվազեցնելու եւ երկրորդային ծխի ազդեցությունից պոպուլյացիան պաշտպանելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ծխելն արգելել բոլոր հասարակական վայրերում: Նման արգելք է արդեն գործում շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Ավելին՝ այս տարի այդպիսի արգելք է մտցվել հարեւան Վրաստանում:

Հաջոդ կարեւոր քայլը ծխախոտային արտադրանքի ցանկացած գովազդի եւ ծխախոտ արտադրողների կողմից հովանավորության արգելումն է: Հայաստանում այս ուղղությամբ արդեն առաջընթացը նկատելի է, սակայն դեռեւս աշխատանքների կարիք կա, քանի որ խանութներում դեռեւս կարելի է հանդիպել ծխախոտի այս կամ այն ձեւով գովազդ, ավելին՝ խանութներում դեռեւս արգելված է չէ ծխախոտի ցուցադրումը:

ԱՀԿ ներկայացուցիչը նշեց, որ ծխախոտային արտադրանքի հարկերը նույնպես պետք է բարձրացնել, սա անչափ արդյունավետ քայլ է համարվում, ճիշտ է՝ այսօր քննարկվող օրինագծում նման կետ չկա:

«Ծխախոտի տուփը պետք է շատ թանկ արժենա,- նշեց Եգոր Զայցեւը: - Հայաստանում ծխախոտը չափազանց մատչելի է երիտասարդների համար: Բարձր գինը լավ արգելապատնեշ է, որ չսկսեն ծխել»:

Ինչպես նշեց Զայցեւը, հարկը պետք է կազմի ծխախոտի արժեքի մոտ 75 տոկոսը, իսկ Հայաստանում այն առայժմ կազմում է ընդամենը մոտ 30 տոկոս:

Դե իսկ նրանց համար, ովքեր կորոշեն ծխելը թողնել, անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմանները. անհրաժեշտ է ունենալ ոչ միայն թեժ գիծ, որին կարող է դիմել յուրաքանչյուր ցանկացող, այլեւ առաջնային օղակի պատրաստված մասնագետներ, որոնց հնարավոր կլինի դիմել խորհրդի համար: Հայաստանում այս ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են. առաջնային օղակի մասնագետները վերապատրաստում են անցնում, որպեսզի խորհրդատվություն տրամադրեն ծխելուց հրաժարվել ցանկացողներին: Ավելին՝ այսօր արդեն աշխատանքներ են տարվում Հայաստանում այնպիսի դեղամիջոցների գրանցման համար, որոնք օգնում են վնասակար սովորությունից ազատվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է