• Latest news

Հոկտեմբերի 26-ին Երեւանում կանցկացվի ալցհեյմերի հիվանդությանը նվիրված միջազգային համաժողով

23 հոկտեմբերի, 2018  19:32

Հոկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում կմեկնարկի «Օգնենք Հայաստանին պայքարել ալցհեյմերի հիվանդության խնդիրների դեմ» խորագրով միջազգային համաժողովը:

Ալցհեյմեր հիվանդությունը և թուլամտության տեսակները գնալով ավելի մեծ մտահոգության առիթ են հանդիսանում, այդ իսկ պատճառով իրազեկման և կրթության միջոցով ձեռնարկում ենք քայլեր ՝ խնամքի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Կայանալիք միջոցառմանը մասնակցելու են հայ և օտարերկրացի մասնագետներ: Խոսքով հանդես են գալու ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանովը, (թեմա՝ «Ալցհեյմեր հիվանդության ընկալումը»), ԵՊԲՀ նյարդաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մ. Մանվելյանը (թեմա «Թուլամտության խնդիրը Հայաստանում»), «Հայաստանում Ալցհեյմեր հիվանդության խնամքը» կազմակերպության նախագահ Ջեյն Լ. Մահակյանը (թեմա՝ «Հիշողության կորուստ. ինչն է նորմալ և ինչը՝ ոչ»), և Թուլամտության խնամքի փորձագետ Վիկտոր Մազմանյան (թեմա «Խնամք և հույս»):

Մուտքն ազատ է բոլորի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll