• Latest news

Մաշկաբան. Փսորիազը բուժել խոստացող գովազդը խաբեություն է

24 հոկտեմբերի, 2018  15:12

Փսորիազը բուժել խոստացող գովազդը խաբեություն է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը:

Փսորիազը քրոնիկական ոչ վարակային հիվանդություն է, որն ախտահարում է մաշկը և հոդերը: Այս հիվանդությունը սովորաբար արտահայտվում է կարմիր հանգուցիկների (այսպես կոչված՝ պապուլաների) հայտնվելով, որոնք միմյանց միանալով՝ վահանիկներ են առաջացնում: Հիվանդի մոտ կարող է առաջանալ նաեւ հոդերի ախտահարում՝ փսորիատիկ արթրիտ:

Հովհաննիսյանը նշեց, որ այսօրվա դրությամբ փսորիազը չի բուժվում, եւ հիվանդը պետք է պատրաստ լինի, որ այդ ախտորոշումն ամբողջ կյանքի ուղեկիցն է: Մինչդեռ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, համացանցով կամ ականջից ականջ փոխանցելով պարբերաբար գովազդվում են փսորիազից լիովին ազատել խոստացող միջոցներ: Երբեմն «բուժման» այդ մեթոդները, մեղմ ասած, բժշկությունից հեռու են. ընթացքի մեջ են դրվում հեքիմական դարմանները, կաղամբի տերեւները, սխտորի խաշուները եւ այլն:

Փորձագետն ընդունում է, որ իսկապես դեպքեր են լինում, որ հիվանդի վրա նման հոգեբանական ազդեցությունը լավ արդյունքներ է ունենում: «Նման բան պատահում է: Սակայն դա փսորիազը երբեք չի բուժի: Աշխարհում գոյություն չունի մեթոդ, որը կարող է մարդուն փսորիազից բուժել»,- շեշտեց Հովհաննիսյանը:

«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ մարդիկ ցանկանում են փսորիազից բուժվել, սակայն հաճախ հանուն առողջության այդ մրցավազքում, երբ մարդն, ինքն էլ   չիմանալով, ստանում է սխալ եւ անորակ բուժում, կարող է օրգանիզմին լրջորեն վնասել: Արդյունքում շատ դժվար կլինի վերականգնվել»,- հավելեց նա:

Մասնագետն այսպիսի ախտորոշմամբ հիվանդին խորհուրդ է տալիս բժշկի դիմել եւ իրեն տրամադրել, որ փսորիազը քրոնիկական հիվանդություն է: «Հայաստանում կան բոլոր դեղերը, որոնք պետք է ընդունել այս հիվանդության դեպքում: Դրանից բացի, մեզ մոտ շատ լավ արդյունքներ են գրանցվում. կան հիվանդներ, որոնց մոտ տարիներով սրացումներ չեն լինում»,- հայտնեց նա:

Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ առողջ սնվելու սկզբունքներին չհետեւելը կարող է բերել ցանկացած հիվանդության, այդ թվում՝ փսորիազի ակտիվացման:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել