Նոյեմբերի 8-9 Երեւանում տեղի կունենա Ընտանեկան բժշկության 6-րդ գիտաժողովը՝ միջազգային մասնակցությամբ

5 նոյեմբերի, 2018  20:54

2018թ. նոյեմբերի 8-ին և 9-ին  «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորումը» կազմակերպում է  Ընտանեկան բժշկության 6-րդ Գիտաժողով ՝ միջազգային մասնակցությամբ:

Գիտաժողովը տեղի կունենա  Երևանի «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» կոնֆերանս-դահլիՃում (հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան, 26/1):

Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան առաջատար մասնագետներ Հայաստանից, ինչպես նաև ճանաչված դասախոսներ Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայի Թագավորությունից (կից ներկայացվում է ծրագիրը):

Ընտանեկան բժշկության 6-րդ Գիտաժողովը նվիրված է ԱԱՊ օղակի բժիշկների ամենօրյա գործնական աշխատանքում հաճախադեպ առողջական խնդիրների, առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումներին:

Միջոցառման ավարտին Գիտաժողովի մասնակիցներին կհանձնվեն համապատասխան վկայագրեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի