• Latest news

Տկարամտության զարգացման մեծ հավանականությամբ մարդկանց 3 խումբ

14 նոյեմբերի, 2018  22:35

Տարեց տարիքում տկարամտությանը կարող է բախվել ցանկացած մարդ, սակայն որոշ մարդկանց դեպքում տկարամտության զարգացման հավանականությունը ավելի մեծ է, քան մյուսների.

Ծխողներ

Ծխելը բացասաբար է անդրադառնում թե՛ արյան շրջանառության, թե՛ նյարդային համակարգի վիճակի վրա. հավանաբար, այս պատճառով ծխողները մտնում են դեմենցիայի զարգացման ռիսկի խմբի մեջ: Հարվային Կորեայից գիտնականները 60 տարեկանից սկսած 46 հազար տղամարդկանց մասնակցությամբ հետազոտություն են կատարել, որով հաստատվել է ծխելու եւ դեմենցիայի միջեւ կապը:

Գիտնականների խոսքով՝ 60 տարեկանից հետո ծխողների շրջանում մտավոր պրոցեսները վատթարանում են, որն ավելի է մեծացնում տկարամտության զարգացման հավանականությունը: Նրանց համեմատությամբ, ովքեր երբեք չեն ծխել, օրական 2 տուփ ծխախոտ ծխող մարդկանց շրջանում տկարամտության հավանականությունը 172 տոկոսով մեծ է:

Նիհար մարդիկ

Մարմնի զանգվածի դեֆիցիտը, որքան էլ տարօրինակ է, նույնպես մեծացնում է մի ամբողջ շարք նեւրոլոգիական խանգարումների, այդ թվում՝ տկարամտության զարգացման հավանականությունը: Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի հետազոտողների խոսքով՝ չափից ավելի նիհար մարդկանց շրջանում տկարամտության ի հայտ գալու հավանականությունը հատկապես մեծ է 50-ից մինչեւ 60 տարեկանում:

Միայնակ մարդիկ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականները պնդում են, որ միայնակությունը 40 տոկոսով մեծացնում է տկարամտության զարգացման հավանականությունը: Հավանաբար, բանն այն է, որ միայնակ մարդիկ դեպրեսիային ավելի են հակված, իսկ նրանց ֆիզիկական ակտիվությունն ավելի ցածր է, քան ընտանիք ունեցողներինը: Այս գործոնները խթանում են օրգանիզմում քրոնիկական բորբոքումների զարգացումը, ինչն արդյունքում ուղեղի վրա կործանարար ազդեցություն է ունենում:

Դրանից բացի, կարծիք կա, որ շփման մշտական բացակայության պատճառով միայնակների ուղեղի նեյրոնները պակաս ակտիվ են գործում, քան սոցիալական հարուստ կյանքով ապրող մարդկանց ուղեղի նեյրոնները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել