• Latest news

Զույգը 27 տարվա անպտղությունից հետո հրաշք եռյակ է ունեցել՝ տղա եւ երկու աղջիկ (ֆոտո)

19 նոյեմբերի, 2018  16:43

Ամբողջ 27 տարի 46-ամյա Նարինե Մարտիրոսյանը եւ նրա ամուսինը՝ Գեւորգ Ասատրյանը երազել են երեխա ունենալու մասին: Նրանց երազանքը վերջերս վերջապես իրականություն է դարձել, ավելին՝ մեկ երեխայի փոխարեն, նրանք միանգամից երեքն են ունեցել՝ տղա եւ երկու աղջիկ:

Նարինեն եւ Գեւորգը գրեթե երեք տասնամյակ չեն նստել ձեռքները ծալած՝ հրաշքի սպասմամբ. նրանք փորձել են բուժման բոլոր հնարավոր մեթոդները, այդ թվում՝ մի քանի անգամ ԱՄԲ են կատարել Մոսկվայում: Ի վերջո՝ նրանք կարեւոր որոշում կայացրին. վերադառնալ հայրենիք եւ բուժումն այստեղ շարունակել: Եկան Երեւան եւ դիմեցին Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, որը Հայաստանում այս ոլորտում ամենամեծ փորձն ունի. այստեղ ԱՄԲ են կատարում 2004 թվականից:

Երրորդ փորձից, վերջապես, երկար սպասված հղիությունը սկսվել է: Իսկ ՈՒՁՀ կատարելիս ապագա ծնողները եւ բժիշկները տեղեկացել են անսպասելի նորությանը՝ Նարինեն եռյակով էր հղի:

Ինչպես նշեց Մոր եւ մանկան ԳՀ կենտրոնի ղեկավար Գեորգի Օկոեւը, այս հղիությունը եզակի է, քանի որ երեխաները նախապես պետք է առավելագույնը երկուսը լինեին՝ երրորդը, պարզվում է, «բոնուս» է. ԱՄԲ միջամտություն կատարելիս Նարինեի արգանդ են տեղափոխել միայն երկու սաղմ, սակայն դրանցից մեկը երկու մասի է բաժանվել, եւ ստացվել են երկու աղջիկներ ու տղա:

«Ես դեմ եմ ԱՄԲ ժամանակ 3 սաղմի փոխադրմանը. եթե բազմապտուղ հիղություն ստացվի, այն կարող է բազմաթիվ խնդիրներով եւ վտանգներով ուղեկցվել՝ երեխաներն, ավելի շուտ, ժամկետից վաղ կծնվեն, անհաս,- պարզաբանեց պրոֆեսորը: - Այս պատճառով կնոջ արգանդ ենք տեղափոխել միայն 2 սաղմ: Բայց դրանցից մեկը կիսվել է, եւ ստացվել են երկու աղջիկ ու մեկ տղա՝ արդեն երկրորդ սաղմից: Սա անսպասելի էր թե՛ մեզ համար, թե՛ ծնողների»:

Բարեբախտաբար, Նարինեի հղիությունը նորմալ է անցել, եւ 34-րդ շաբաթում կեսարյան հատմամբ եռյակը ծնվել է՝ 1650, 1950 եւ 1850 գրամ քաշերով: Նրանք 2 շաբաթ անցկացրել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ այսօր արդեն նրանց տեղափոխել են հիվանդասենյակ՝ ծնողների մոտ, որոնք նրանցից աչքները ոչ մի կերպ չեն կարողանում կտրել: Նրանք արդեն մտածել են երեխաների անունները՝ Էլինա, Լիա եւ Էդգար:

Բավականին երկարատեւ բուժման եւ ԱՄԲ անցկացման ընթացքում Նարինեի հետ աշխատել են անձամբ պրոֆեսոր Օկոեւը եւ վերարտադրողականության ոլորտի բժիշկ Լուսինե Բալայանը: Պրոֆեսորի խոսքով՝ Նարինեն «իդեալական հիվանդ» էր. բուժմանը մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում, բժիշկներին վստահում էր, նրանց հետ երբեք չէր վիճում եւ անում էր այն ամենը, ինչ նրանք պահանջում էին՝ հավանաբար սա եւս իր դերակատարումն ունեցավ հաջողության գործում:

«Կարեւոր է, որ զույգերը, որոնք ցանկանում են ԱՄԲ-ի դիմել, հասկանան, որ հազավադեպ է առաջին իսկ փորձից հաջողվում հղիանալ, հատկապես եթե ծնողները մեծահասակ են: Բայց չպետք է հույսը կորցնել եւ լսել բժիշկներին՝ այդ դեպքում ամեն ինչ կստացվի»,- նշեց պրոֆեսորը:

Բժշկական շատ կենտրոններ ձգտում են ԱՄԲ համար զույգերի չընդունել, որում կինը 40-42 տարեկանից մեծ է. ծնողները որքան տարիքով են, այնքան փոքր է ԱՄԲ դեպքում հաջողության հավանականությունը: Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում, սակայն, այսպիսի զույգերին չեն մերժում:

«Մենք ջանում ենք զույգերին երբեք «ոչ» չասել՝ անկախ նրանց տարիքից: Եթե մենք աշխատեինք միայն երիտասարդ զույգերի հետ, մեր ցուցանիշներն, իհարկե, շատ ավելի բարձր կլինեին: Բայց այդ դեպքում ո՞վ կօգներ մեծահասակ զույգերին»,- հարցրեց Գեորգի Օկոեւը:

Ի դեպ, Նարինեն ամենւին էլ ամենամեծահասակ հիվանդը չէ, որը ԱՄԲ միջոցով երեխա է ծնել Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում. ոչ վաղ անցյալում այստեղ է ծննդաբերել նաեւ 54-ամյա մի կին, ճիշտ է՝ այս դեպքում միայն մեկ երեխա է ծնվել:

Իսկ հենց այս պահին Կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են գտնվում երկու զույգ երկվորյակներ, որոնց հղիացել են ԱՄԲ միջոցով եւ վերջերս են լույս աշխարհ եկել: Նրանք անհաս են, թույլ, բայց Կենտրոնի անձնակազմը նրանց խնամում է գիշերուզօր, որ նրանք արագ ամրապնդվեն եւ կարողանան ծնողների հետ տուն գնալ, որոնք նրանց այնքան երկար են սպասել:

  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել