• Latest news

Սեքսուալ Սուրբ ծնունդ․ Ամերիկացիները պատմել են սուրբծննդյան տոների սիրային արկածների մասին

27 նոյեմբերի, 2018  23:45

Շուտով կաթոլիկները կտոնեն Սուրբ ծնունդը եւ, ինչպես պարզվել է, ամերիկացիների մեծամասնությունը մեծ ծրագրեր է մշակում այդ օրերի համար։ New York Post-ը, վկայակոչելով EdenFantasys-ի անցկացրած հետազոտությունը, հայտնում է, որ սուրբծննդյան տոները շատերի մոտ սիրային տրամադրություն են ստեղծում։ Արդյունքը օգոստոսին եւ սեպտեմբերին ծնելիության կտրուկ աճն է։
Սոցհարցման արդյունքը վկայում է, ամերիկացիների 70 տոկոսը Սուրբ ծնունդին սեքսով է զբաղվել։ Ընդ որում, հարցվածների 44 տոկոսը խոստովանել է, որ առաջիկա տոներին «սեռական» ծրագրեր են կազմում։ Առավել արտասովոր վայրերի տասնյակում, որտեղ ամերիկացիները սեքսով են զբաղվել սուրբծննդյան գիշերը, ընդգրկվել է բասկետբոլի հրապարակը, լոգարանը, տոնածառի տակ ընկած տարածքը, հարեւանի ետնաբակը, մոտոցիկլը, նկուղը, տանիքը, բեռնատարը, ծառի վրա գտնվող տնակը եւ վարձակալությամբ վերցված մեքենան։
Ամերիկացիների 47 տոկոսն էլ խոստովանել է, որ ինտիմ մտերմություն է ունեցել մանկական ննջասենյակում։ Բացի այդ, 7 տոկոսը հայտնել է, որ նվերի փոխարեն իրենց զուգընկերոջը սուրբծննդյան սեքս է նվիրել։
Այս սիրառատությունը փորձագետները բացատրում են այն հանգամանքով, որ մարդիկ տոներին ավելի թուլացած են իրենց զգում։
Տոնական մթնոլորտից բացի սիրային տրամադրություն են ստեղծում նաեւ սուրբծննդյան երգերը․ որքան էլ տարօրինակ լինի, բայց ամենասեքսուալ երգ է ճանաչվել Jingle Bells-ը, որի համար կողմ են քվեարկել հարցվածների 32 տոկոսը։ Ֆրենկ Սինատրայի Have Yourself a Merry Little Christmas երգը երկրորդ հորիզոնականում է (29 տոկոս)։
Հաջորդում են Glee-ի Jingle Bell Rock-ն ու չհնացող Baby It's Cold Outside (26 տոկոս), նաեւ Բրենդի Լիի Rockin’ Around the Christmas Tree (24 տոկոս) երգերը։
Հայտնի Santa Claus is Coming to Town երգը, որն, ի դեպ, կատարել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Ջասթին Բիբերն ու Մայքլ Բուբլեն, հավաքել է 22 տոկոս։ Այդքան է հավաքել նաեւ Էրթա Կիթի Santa Baby-ն։
Դինա Մարտինի White Christmas եւ Let it Snow! սուրբծննդյան դասականները նույնպես մտել են սեքսուալ ստեղծագործությունների ցուցակ (21-ական տոկոս)։ Տասնյակը փակում է Ջոննի Մետիսի It’s Beginning to Look a lot like Christmas երգը։

Source: New York Post

Foto: Shutterstock

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է