• Latest news

Կանանց համար շունը անքնության դեմ լավագույն միջոցն է

28 նոյեմբերի, 2018  23:45

Շան կողքին կանայք ավելի լավ են քնում, քան կատվի կամ սեփական զուգընկերոջ: Այս մասին են վկայում Canisius College-ի հետազոտությունները, հայտնում է Health Medicine Network-ը:

Պարզվել է, որ ավելի քան մեկ շան հետ քնող կանայք սովորաբար ավելի վաղ են պատրաստվում քնելու եւ համապատասխանաբար վաղ առավոտյան են արթնանում: Ընդ որում, ինչպես նշում են հետազոտողները, նրանց մոտ նկատվում է քնի լավ որակ: Փորձագետները սա բացատրում են նրանով, որ կինը շան կողքին իրեն ավելի հարմարավետ եւ անվտանգ է զգում, քան մարդու կողքին:

Հետազոտությանը ներգրավվել են 962 մեծահասակ կանայք: Այսպես՝ կատվասերները խոստովանել են, որ կատվի հետ քնելուց հետո իրենց պակաս հանգստացած են զգում: Իսկ ահա կանանց 7 տոկոսը, որոնք հպարտ միայնությամբ են քնել, արդյունքում ավելի լավ են քնել:

Ինչ վերաբերում է անկողնում զուգընկերոջ ներկայությանը, ապա միայն հարցված կանանցից 13 տոկոսն է հայտնել, որ քնելիս նրան է սեղմվում: Իսկ ահա 63 տոկոսը, հակառակը, զուգընկերոջը մի կողմ է հրում, որ նա իրեն չխանգարի հանգիստ քնել: Դրանից բացի, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ավելի զգայուն են կողմնակի ձայների նակտմամբ (օրինակ՝ խռմփոցի):

Ուշագրավ է, որ Sleep.org-ի հետազոտությունները վկայել են, որ տղամարդիկ ավելի լավ են քնում, երբ կնոջ կողքին են քնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել