• Latest news

Տղամարդկանց համար նախատեսված հատուկ գելը կարող է փոխարինել պահպանակներին

29 նոյեմբերի, 2018  23:46

Նոր գելը կարող է փոխարինել հայտնի համաբեղմնավորիչ միջոցներին՝ պահպանակներին ու վազէկտոմիային (տղամարդկանց ստերիլիզացիա)։

New York Post–ը հայտնում է, որ NES / T անունը կրող գելը պարունակում է Nestorone անվամբ հատուկ միացություն տեստոստերոնի համակցությամբ։ Գելը քսում են մեջքին ու ուսերին, որը մաշկն աստիճանաբար ներծծում է։

Գելում պարունակվող պրոգեստինն արգելակում է տեստոստերոնի արտադրությունն ամորձիներում՝ հասցնելով սերմնահեղուկի արտադրությունը ցածր կամ զրոյական մակարդակի։

Իր կողմից NES / T–ի մեկ այլ բաղադրիչը՝ տեստոստերոնն օգնում է պահպանել «սեքս–դրայվը» եւ այլ գործառույթները, որոնք կախված են արյան մեջ այդ հորմոնի մակարդակից։

Փորձարարական հետազոտությունը ֆինանսովորվում է Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից։ Դրանում ներառված կլինեն շուրջ 420 զույգեր. Նրանց համար գելը հակաբեղմնավորիչ միակ մեթոդը կլինի։ Կամավոր տղամարդիկ ամեն օր կօգտագործեն NES / T գելը որոշակի ժամանակահատվածի ընթացքում։

Միաժամանակ, փորձի ավարտից հետո 24 շաբաթվա ընթացքում տղամարդկանց նկատմամբ հսկողություն կիրականացվի, որը կօգնի հայտնաբերել կողմնակի ազդեցությունները։

Հետազոտությունները կանցկացվի LA BioMed–ում, Լոս Անջելեսում գտնվող Քալիֆորնիայի համալսարանում, Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում եւ Սիեթլում գտնվող Վաշինգթոնի համալսարանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է