Տարածված հակաբիոտիկը կարող է կանխարգելել նեյրոդեգեներատիվ հիվանդությունները

6 դեկտեմբերի, 2018  23:47

Մինոցիկլին հակաբիոտիկը կարող է կանխել տարիքի հետ զարգացող նեյրոդեգեներատիվ հիվանդությունները: Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են eLife ամսագրում, պարզվել է, որ այս հակաբիոտիկը երկարացնում է որդերի կյանքը՝ կանխարգելելով ուղեղում վտանգավոր սպիտակուցների կուտակումը:

Scripps Research-ից մասնագետները մոնոցիկլինը ստուգել են Caenorhabditis elegans հին որդերի վրա: Պարզվել է, որ դեղը կանխում է նյարդային հյուսվածքներում ալֆա սինուկլեին եւ բետա ամիլոիդ թունավոր սպիտակուցների կուտակումը: Տեսականում դա կարող է պաշտպանել  Ալցհեյմեր եւ Պարկինսոն հիվանդություններից:

Նորմայում բջիջների ներսում եւ դրանից դուրս  սպիտակուցի քանակը կարգավորովում է պրոթեոստազի ընթացքում, որի ընթացքը տարիքի հետ կարող է խախտվել: Գիտնականները հասկացել են, թե ինչպես կարող են ուժեղացնել այդ գործընթացը՝ երկարացնելով կյանքը: Հակաբիոտիկը ստուգել են որդերի վրա, որոնք արդեն պրոթեոստազի խախտումներ ունեին:

Պարզվել է, որ անկախ որդերի տարիքից, մոնոցիկլին ստացած բոլոր տեսակների մոտ սպիտակուցների կուտակումը նվազել է:

Հակաբիոտիկը չի արագացրել սպիտակուցների քայքայումը, այլ արգելափակել է ռիբոսոմների աշխատանքը՝ դրանով իսկ նվազեցնելով բջիջներում սպիտակուցների կուտակումը:

Ճիշտ է՝ դեռ հայտնի չէ, արդյոք այն մարդկանց վրա նույն ազդեցությունը կունենա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի