• Latest news

Փոքր տարիքում քաղցկեղը հաղթած կինը աշխատանքի է ընդունվել այն հիվանդանոցում, որտեղ իրեն բուժել են

6 դեկտեմբերի, 2018  19:26

Վիջինիայից 26-ամյա Ջենիֆեր Թոտը փոքր տարքիում հիվանդացել էր քաղցկեղով, բայց կարաղացել էր  հաղթել հիվանդությանը: Քաղցկեղը հաղթելուց 20 տարի անց նա որոշեց  բուժքույր դառնալ եւ աշխատանքի ընդունվեց այն հիվանդանոցում, որտեղ իրեն բուժել են:

Երբ Ջենիֆորը 2 տարեկան էր, նրա մոտ հեպաբլաստոմա ախտորոշեցին՝ լյարդի քաղցկեղ: Մի քանի տարի բժիշկները եւ բուժքույրերը Children's Hospital of Philadelphia (CHOP) հիվանդանոցում պայքարում էին նրա կյանքի եւ առողջության համար, մինչեւ, վերջապես, կայուն ռեմիսիայի չհասան:

Այժմ՝ ավելի քան 20 տարի անց, Ջենիֆերն աշխատում է նույն հիվանդանոցի մանկական ուռուցքաբանության բաժանմունքում:

Նրա խոսքով, մանկության ժամանակ վերապրած փորձն իրեն օգնում է ավելի լավ հասկանալ հիվանդներին եւ ավելի ճիշտ շփվել նրանց հետ:

Ջենիֆերի մոտ հիվանդությունը ախտորոշել են 1995-ին. նրա լյարդում փոքր գնդակի չափի ուռուցք էին գտել: Հեպաբլաստոման բավական հազվագյուտ ուռուցք է եւ հիմնականում ախտահարում է մինչեւ 3 տարեկան երեխաներին:

Հիմնական բուժումը քիմիաթերապիան է, որը փոքրացնում է ուռուցքի չափերը եւ որից հետո ուռուցքը հեռացնում են վիրահատական ճանապարհով:

Եթե ուռուցքը ախտահարում է ամբողջ լյարդը, ապա հիվանդին, ամենայն հավանականությամբ, լյադրի փոխպատվաստում անհրաժեշտ կլինի:

Ջենիֆերի ուռուցքը վիրահատական հեռացման համար շատ  մեծ էր, դրա համար 6 ամիս շարունակ նա քիմիաթերապիա էր ստանում:

Նրա խոսքով, իրեն շատ էր օգնում բուժքույրերից մեկի աջակցությունը՝ Պատրիսիա Բրոֆի անունով կնոջ, որը վերջերս ցավոք մահացել է: Հենց նրա օրինակը Ջենիֆերին ստիպեց բուժքույր դառնալ: 2011-ին նա ընդունվեց համալսարան եւ մի քանի տարի անց բակալավրի աստիճան ստացավ:

Այժմ նա աշխատում է Children's Hospital of Philadelphia-ում:

«Ես միշտ մտածում էի, որ լավ կլիներ մի ամբողջական պտույտ անել  եւ աշխատանքի ընդունվեցի նույն հիվանդանոցում, որտեղ հիվանդ էի», - պատմել է աղջիկը:

Նրա խոսքով, նա հիվանդներից չի թաքցնում, որ ժամանակին ինքն էլ է հիվանդացել, բայց նաեւ բոլորին էլ այդ մասին չի պատմում: Վերջերս, օրինակ հիվանդներից մեկը նկատել էր նրա լսողական սարքը եւ նա խոստավանել էր, որ քիմիաթերապիայի կողմնակի ազդցեությունից նրա լսողությունը վատացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է