• Latest news

Հայտնաբերվել է եղանակի եւ տղամարդու սեռական օրգանի չափի միջեւ կապը

7 դեկտեմբերի, 2018  23:55

Գիտնականները տղամարդու սեռական օրգանի չափի եւ եղանակի կիջեւ կապ են գտել: The Daily Mail-ը հաղորդում է, որ տաք եղանակին տղամարդու սեռական օրգանը իսկապես մեծ չափեր ունի, քան ձմռանը:

«Ամառային առնանդամների» ֆենոմենը, ինչպես  նշում է հրատարակությունը, բավական գիտական բացատրություն ունի:

Ամերիկացի ուրոլոգ Դադլի Դանոֆը (Dudley Danoff), որը գրել է «Տղամարդու սեռական առողջության սպառիչ ուղեցույցը», նշում է, որ օդի բարձր ջերմաստիճանի դեպքում արյունատար անոթները լայնանում են: Այդ պատճառով էրեկցիայի ժամանակ արյունն ավելի շատ է լցվում սեռական օրգան, ինչի արդյունքում այն ավելի խոշոր է թվում:

Ընդ որում գիտնականը նշել է, որ հենց այդ պատճառով է, որ որոշ տղամարդիկ սիրային հաճույքների համար ընտրում են տաք լոգարանը:

Ուրոլոգ Ջամին Բրամբհաթը (Jamin Brahmbhatt) նշում է, որ իրականում տղամարդու սեռական օրգանի չափը անփոփոխ է մնում եւ խոսքը տեսողական ազդեցության մասին է եւ ոչ ավելին:

Բանն այն է, որ սառը եղանակին առնանդամի մոտ տեղակայված արյունատար անոթները, սեղմվում են՝ ներքին ջերմաստիճանը պահելու համար: Դրա հետեւանքով սեռական օրգանն ավելի փոքր է երեւում, քան ամռանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է