• Latest news

Քաղաքային աղտոտված օդը երեխայի սրտի վրա ազդում է դեռեւս մինչեւ նրա ծնվելը

7 դեկտեմբերի, 2018  19:27

Քաղաքային աղտոտված օդը երեխայի սրտի վրա ազդում է դեռեւս մինչեւ նրա ծնվելը: Այս մասին նշված է Օհայո նահանգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the American Heart Association ամսագրում:

Գիտնականները նշում են, որ աղտոտված օդով քաղաքում անցնող ծնողների կյանքն ազդում է երեխայի վրա դեռեւս մինչ նրանով հղիանալը: Փորձի ընթացքում գիտնականներն արհեստականորեն մեծացրել են օդի նմուշներում վնասակար նյութերի խտությունը մինչեւ այնպիսի քաղաքներին հատուկ մակարդակ, ինչպես Լոս Անջելեսն ու Պեկինն են: Խոսքը, մասնավորապես, PM2.5 մասնիկների մասին է, որոնք կարող են թոքերի մեջ հայտնվել արյան հոսքից:

Այնուհետեւ շաբաթական 30 ժամ մկները շնչել են այդ աղտոտված օդը: Զուգավորման ժամանակաշրջանում կրծողների համար մաքուր օդով պայմաններ են ստեղծել, սակայն ինչպես ցույց են տվել հետագա հետազոտությունները, աղտոտված մթնոլորտում լինելը արդեն հասցրել է նրանց օրգանիզմի վրա բացասաբար անդրադառնալ:

Այս մասին է վկայում փորձարկմանը ներգրավված արական ժառանգների եւ այլ մկների ժառանգների առողջական վիճակի համեմատական վերլուծությունը: Պարզվել է, որ փորձարարական ծնողներից ծնված մկնիկների մոտ զարգացել են սրտի ֆունկցիայի խանգարումներ, ինչպես նաեւ աճել են բորբոքման մարկերների ցուցանիշները, որոնք վկայում են սրտային հիվանդությունների մեծ հավանականության մասին:

Դրանից բացի, նրանց օրգանիզմում հայտնաբերվել են օքսիդատիվ սթրեսի մարկերներ, որի դեպքում բջջային ԴՆԹ-ն վնասվում է թթվածնի ազատ մոլեկուլներով:

Գիտնականները նախատեսում են իրենց հետագա հետազոտություններով ուսումնասիրել օդի աղտոտվածության բացասական ազդեցությունը իգական սերունդի, ինչպես նաեւ սերմնահեղուկի եւ ձվաբջիջների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել