• Latest news

102-ամյա կինը ցատկել է պարաշյուտով (տեսանյութ)

10 դեկտեմբերի, 2018  16:00

Ավստրալիայից 102-ամյա Իրեն Օ՛Շիան աշխարհում ամենատարեց պարաշյուտիստն է դարձել: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նա իր կյանքում երրորդ անգամ օդանավից ցատկել է պարաշյուտով:

Իրեն Օ՛Շիան ծնվել է 1916 թվականի մայիսի 30-ին, իր 100-րդ տարեդարձի օրը որոշել էր կյանքում առաջին անգամ պարաշյուտով ցատկել եւ հաղթահարել էր մոտ 4200 կմ բարձրություն: Երկրորդ ցատկը նա կատարել է մեկ տարի հետո, իսկ երրորդը՝ երեկ: Ավելին՝ տիկին Օ՛Շիան հույս ունի, որ երրորդ ցատկը վերջինը չի լինի:

«Հավանաբար, հաջորդ տարի ես նորից կցատկեմ, եւ էլի մեկ անգամ, եթե ապրեմ մինչեւ 105-ամյակս»,- ասել է կինը:

Հետաքրքիր է, որ տիկին Օ՛Շիան, չնայած տարիքին, շատ ակտիվ է, ակնոց չի դնում եւ մեքենան ինքնուրույն է վարում:

Կնոջ խոսքով՝ համարձակ արարքի նպատակն է միջոցների հավաքումը շարժողական նեյրոնային հիվանդության հետազոտության համար, որն ախտահարում է նյարդային համակարգի նեյրոնները եւ դրանց դեգեներացիա առաջացնում. 10 տարի առաջ այս հազվագյուտ պաթոլոգիայի պատճառով 67 տարեկանում մահացել է նրա դուստրը:

Կինը gofundme էջում նվիրատվություններ է հավաքում: Դեկտեմբերի 3-ից մինչեւ այսօր նրան հաջողվել է հավաքել մոտ 340 դոլար, բայց նա հույս ունի, որ կկարողանա այս տարի 10 հազար դոլար հավաքել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել