• Latest news

Կաթնամթերքը նվազեցնում է արգանդի միոմայի զարգացման հավանականությունը. հետազոտություն

17 դեկտեմբերի, 2018  09:26

Կաթնամթերքի պարբերական գործածումը նվազեցնում է արգանդի միոմայի զարգացման հավանականությունը: Այսպիսի անսպասելի եզրակացություն են կատարել Բոստոնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:

Արգանդի միոման արգանդի մկանային շերտում (միոմետրիայում) առաջացող բարորակ ուռուցք է, որը տեղադրվում է հիմնականում անմիջապես արգանդի մեջ: Միոման 5 տոկոս դեպքերում զարգանում է վզիկում: Որոշ դեպքերում միոմաները ոչ մի ձեւով չեն արտահայտվում, այլ դեպքերում առաջացնում են չափից ավելի առատ դաշտան, որոնք ժամանակի ընթացքում  բերում են քրոնիկական սակավարյունության զարգացման եւ քրոնիկական հոգնածության, հյուսվածքների թթվածնային քաղցի եւ կարեւոր օրգանների ֆունկցիաների խանգարման՝ կարող են առաջանալ տախիկարդիա, գլխացավեր, գլխապտույտներ, սրտի աշխատանքի խանգարում: Որոշ դեպքերում միոմաներն իրենց անհաջող տեղադրության պատճառով կարող են խանգարել հղիանալուն:

Բոստոնի համալսարանի գինեկոլոգները պարզել են, որ միոմաների առաջացման հավանականության նվազմանը կարող է օգնել մեծ քանակությամբ կաթնամթերքի գործածումը: Գիտնականներն այսպիսի եզրակացություն են կատարել՝ վերլուծելով ավելի քան 59 հազար ամերիկուհիների առողջական վիճակը, որոնց հետեւել են 10 տարի շարունակ:

Գիտնականների խոսքով՝ այն կանանց շրջանում, ովքեր օրական 4 անգամից ավելի կաթնամթերք են գործածել, միոմայի զարգացման հավանականությունը նվազել է 30 տոկոսով: Գիտնականներն այս արդյունքը բացատրել են այդ մթերքներում կալցիումի եւ մագնիումի մեծ պարունակությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի