• Latest news

Հարցը սեքսը չէ, այլ բարի արարքը. Սերմնմահեղուկի հայտնի դոնորն անձամբ է «բեղմնավորում» հաճախորդներին

20 դեկտեմբերի, 2018  23:47

Լոս Անջելեսից 27-ամյա Քայլ Գորդին սերմնահեղուկի հայտնի դոնոր է. արդեն 18 կանայք նրանից երեխաներ են ունեցել:  Մյուս դոնորներից Քայլը տարբերվում է նրանով, որ նախընտրում է անձամբ «բեղմնավորել» հաճախորդներին, այլ ոչ թե տարրայով սերմնահեղուկը տալ:

Թեեւ դոնորական նյութը սովորաբար թանկ է, ընդ որում՝ շատ թանկ, Քայլը իր սերմնահեղուկի համար գումար չի վերցնում: Նրա խոսքով նա դա անում է ոչ թե կանանց հետ սեքսի համար, այլ հանուն բարի արարքի. նրան հաճելի է գիտակցել, որ նա օգնում  է զույգերին երեխաներ ունենալ:

Հետաքրքիր է, որ Քայլը ոչ բոլորին է համաձայնում օգնել. ապագա ծնողների տարիքն իրեն չի հետաքրքրում(սովորաբար նրանք 18-42 տարեկան կանայք են), նրա համար կարեւոր է, որ երեխան ապահով ընտանիքում մեծանա:

Քայլի խոսքով, նա լավ գեներ ունի. նրա մայրը ծրագրավորող է, հայրը՝ իրավաբան, պապիկը գիտնական է եղել: Նրա եղբայրը եւ քույրերը ինժեներներ են, ընդ որում երկվորյակ եղբայրը միջուկային ոլորտի ինժեներ է: Քայլն էլ սովորում է մագիստրատուրայում. նա ապագա հաշվապահ է:

«Ես թմրանյութեր չեմ օգտագործում: Չեմ ծխում: Չեմ խմում: Ես անգամ կոֆեին չեմ օգտագործում: Ես ուտում եմ միայն սերմնահեղուկի համար օգտակար մթերքներ՝ ցորեն, շագանակագույն բրինձ, մրգեր եւ բանջարեղեն», պատմում է Քայլը:

Քայլն իր ծառայություններն առաջարկում է սոցցանցերի միջոցով եւ այնտեղ էլ կարելի է հղիության թեստերով՝ երկու գծիկներով, բազմաթիվ նկարներ գտնել: Քայլի խոսքով՝ ամեն ամիս նրա հետ կապվում են հարյուրավոր կանայք, բայց նա ի վիճակի չէ բոլորին օգնել. ամեն ամիս նա սերմնահեղուկը «զոհաբերում է» 2-ից մինչեւ 5 կանանց՝ ընդ որում ինչպես միայնակներին, այնպես էլ զույգերին: Սեքսով սակայն նա զբաղվում է հաճախորդների մեկ երրորդի հետ, մնացածներին այնուամենայնիվ սերմնահեղուկը տարրայով է հանձնում:

Նրա առաջին հաճախորդը մի զույգ էր, որը նրա սերմնահեղուկի շնորհիվ արդեն երկու երեխա ունի. առաջինը 4 տարեկան է, երկրորդը՝ 14 ամսական:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է