• Latest news

Կարելի՞ է ձկան վրայից կաթ խմել. գաստրոէնտերոլոգի կարծիք

21 դեկտեմբերի, 2018  18:27

Տարածված կարծիք կա, որ ձուկը չի կարելի համակցել կաթնամթերքի հետ: Արդյոք իրականում այդպե՞ս է:

Ո՛չ, այդպես չէ, պնդում է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը: Նրա կարծիքով՝ ձուկը կարելի է համակցել ցանկացած մթերքի հետ, այդ թվում՝ կաթնային, մի պայմանով, որ դա է «պահանջում» ախորժակը:

«Ո՞վ է ասել, որ կաթնամթերքը չի կարելի գործածել ձկան հետ: Պանի՞ր չի կարելի: Թթվասե՞ր: Կաթնաշո՞ռ: Ինչո՞ւ չի կարելի»,- հարցնում է մասնագետը:

Իհարկե, որոշ մարդիկ չեն կարողանում կաթնամթերքը եւ ձուկը մարսել, սակայն այդպիսի մարդիկ ձկան վրայից կաթ խմելու ցանկություն էլ չեն ունենում. նման համակցությունը նրանց ախորժաբեր եւ գրավիչ չի թվում: Այդուհանդերձ, նրանք կարող են չհրաժարվել ձկան եւ թթվասերի, մածունի, կաթնաշոռի, պանրի կամ կարագի համակցությունից: Ավելին՝ ձուկը հաճախ թթվեցնում են թթվասերով կամ սերուցքով, եւ սովորաբար այսպիսի եղանակով պատրաստված ձուկը ոչ մի խնդիր չի առաջացնում:

Մասնագետի խոսքով՝ այս մթերքների անհամատեղելիության ոչ մի գիտական ապացույց չկա՝ ամեն ինչ խիստ անհատական է. եթե ցանկանում ես եւ նորմալ մարսվում է, ուրեմն կարելի է: Եթե ցանկություն չկա ուտելու եւ ախորժաբեր չէ, ավելի լավ է չուտել:

«Եթե շատ եք ցանկանում ձկան վրա կաթ խմել, ոչ մի խնդիր չեմ տեսնում, բարի ախորժակ»,- ասում է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել