Նյու Յորքից 19-ամյա Ջոն Սարկոնը ողնաշարի ծանրագույն ծռվածք ուներ, որը մահացու ելքով էր սպառնում: Խնդիրներն առաջացել էին 5 տարեկանում եւ ժամանակի ընթացքում ողնաշարն այնքան շատ էր կորացել, որ ներիքն օրգանների վնասման վտանգ կար:
Պատանին տառապում էր ոչ միայն սկոլիոզից, այլեւ կիֆոզից՝ ողնաշարի ձեւափոխման եւս մի տեսակ: Արդյունքում նրա մեջքն այնքան էր ծռվել, որ հարցական նշանի էր նմանվել:
Անցած տարիներին Ջոնը 18 վիրահատություն էր տարել: Բացի այդ, նա ամեն օր 18 ժամ ստիպված էր հատուկ սեղմիրան կրել, որպեսզի գոնե ինչ-որ կերպ վերահսկի զարգացող հիվանդությունները:
Իր վիճակի պատճառով Ջոնը ավելի քան 10 տարի ուժեղ ցավեր էր զգում, իսկ նրա ողնաշարն արդյունքում 140 աստիճան անկյան տակ ծռվել էր:
Դեռահասի առողջության վիճակը սկսվել էր արագորերն վատթարանակ, սակայն բժիշկներին հաջողվեց 13 ժամ տեւած բարդ վիրահատության շնորհիվ փրկել դեռահասի վիճակը:
Ջոնն այժմ փորձում է լիարժեք կյանքով ապրել. նա հեծանիվ է վարում, գոլֆ եւ բասկետբոլ խաղում:
Source: The Daily Mail
Photos: @NewYark-Pressbyterian
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր