• Latest news

Երաժիշտը գլխուղեղի վիրահատության ժամանակ կիթառ է նվագել (տեսանյութ, ֆոտո)

24 դեկտեմբերի, 2018  17:25
Հարավային Աֆրիկայից ջազ կիթառահար Մուսա Մանզինին (Musa Manzini) գլխուղեղի ուռուցքի 6 ժամ տեւած վիրահատության ժամանակ կիթառ է նվագել:

Կիթառ նվագելը վիրահատության հաջողության գրավականն էր, քանի որ վիրաբույժներին օգնել է նորագոյացությունը հեռացնելու ժամանակ նյարդային ուղիները չվնասել: Վիրաբուժական միջամտությունն իրականացվել է «առույգացնող» կրանիոտոմիայի պայմաններում: Այն անցկացնում են տեղային անզգայացմամբ եւ ներարկում են ներերակային դեղամիջոցներ, որոնք առաջացնում են սեդատիվ էֆեկտ, այլ ոչ թե գիտակցության կորուստ:

Արդյունքում՝ հիվանդը վիրահատության ժամանակ գիտակցության մեջ է եւ կարող է խոսել կամ բժիշկների խնդրանքով որոշակի գործողություններ կատարել: Սա հնարավորություն է տալիս համոզվելու, որ ուռուցքը հեռացնելիս խոսքի կամ շարժումների համար պատասխանատու ուղեղի գոտիները չեն վնասվել:

Հազվադեպ չեն համանման վիրահատությունները, երբ արտիստները վիրահատության ժամանակ երգել են կամ երաժշտական գործիքներ նվագել: Օրինակ՝ 2015 թվականին Իսպանիայում երաժիշտը ուղեղի վիրահատության ժամանակ սաքսոֆոն էր նվագել, իսկ 2014 թվականին Նիդեռլանդներում օպերային երգիչն արիաներ էր երգել:

Երաժիշտն այսօրվա դրությամբ իրեն լավ է զգում եւ ուժերը վերականգնում է  Դուրբանից (ՀԱՀ) ոչ հեռու գտնվող իր տանը:

Source: The Guardian/News24

Photos: @Musa Manzini, @Facebook

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել