• Latest news

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կակաոն

7 հունվարի, 2019  22:36

Քչերը կարող են դիմանալ գոնե մեկ փոքր կտոր շոկոլադ ուտելու գայթակղությանը եւ իզուր չէ:

Կակաոյի հատիկները մոտ 50 տոկոս ճարպ, 15 տոկոս սպիտակուցային միացություններ, 10 տոկոս օսլա, 5 տոկոս բջջանյութ են պարունակում: Բացի այդ, կակաոն օրգանական թթուների, ֆոսֆորի աղերի եւ կալիումի աղբյուր է:

Ալկալոիդների շնորհիվ (տեոբրոմին եւ կոֆեին) կակաոն եւ շոկոլադը տոնուսը բարձրացնող հատկություն ունեն: Այս եւ ընդհանուր ամրապնդող հատկությունների շնորհիվ, շոկոլադը եւ կակաոն լայն կիրառում ունեն ֆիզիկական եւ զգայական գերլարվածության բուժման եւ պրոֆիլակտիկայի ժամանակ, ինչպես նաեւ աշխատունակության բարձրացման համար:

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ քնելուց առաջ մեկ գավաթ կակաոն կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից: Բանն այն է, որ կակաոյի հատիկներում ֆլավոնոլներ են պարունակվում, որոնք տվյալ ըմպելիքն օգտագործելու ժամանակ  նիհարեցման էֆեկտ են ապահովում:

Քյոլնի  համալսարանի հետազոտողները պարզել են, որ կակաոյի հատիկներում պարունակվող կատեխինը եւ էպիկատեխինը կարող են երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցողներին պաշտպանել սրտային անբավարարությունից:

Գալլե Վիտտենբերգի համալսարանի եւ Մաքս Ռուբների ինստիտուտի մասնագետները նշում են, որ կակոյի հատիկները նախկինում անհայտ D2 վիտամինի աղբյուր են: Կակաոյի յուղում եւ մուգ շոկոլադում D2 վիտամինի պարունակությունն ամենամեծն է, մինչդեռ սպիտակ շոկոլադում այն զգալիորեն ավելի քիչ է: Ինչպես հայտնի է, D խմբի վիտամինները մարդու սննդակարգի անփոխարինելի մաս են համարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել