• Latest news

410 գրամ կշռով ծնված աշխարհի ամենաանհաս երեխան նշել է իր 4-ամյակը(ֆոտո)

27 դեկտեմբերի, 2018  17:32

410 գրամ կշռով ծնված աշխարհի ամենաթերհաս երեխան նշել է իր 4-ամյակը: Լայլա Սթեսրուդը ծնվել է 2014 թվականի հուլիսին, 21 շաբաթականում:

The Daily Mail-ը հաղորդում է, որ շատ հիվանդանոցներ խորհուրդ չեն տալիս 22 շաբաթականից շուտ ծնված երեխաներին վերակենդանացնել՝ նրանց ապրելու փոքր հավանականության պատճառով:

Մինչդեռ 22 շաբաթականում ծնված երեխաների ապրելու հավանականությունը կազմում է 23 տոկոս, ընդ որում նրանց 2/3-ը հետագայում նյարդային համակարգի զարգացման արատներ չեն ունենում:

Սակայն փոքրիկի մայրը՝ Քորթնին որոշել է պայքարել դստեր կյանքի համար՝ ի հեճուկս բժիշկների խորհուրդներին:

Դրա շնորհիվ Լայլան դարձել է աշխարհի ամենաթերհաս երեխան, որին հաջողվել է ապրել:

Քորթնիի մոտ վաղաժամ ծննդաբերությունը սկսվեց տանը: Բարեբախտաբար, նա կարողացավ ժամանակին կապ հաստատել բժիշկների հետ եւ բժշկական օգնություն ստանալ:

 Ծնված երեխան գազավորված հյութով շշի քաշ ուներ՝ 410 գրամ՝ իսկ հասակը չէր գերազանցում 25,4 սմ-ն: Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկ Լայլային ինտենսիվ թերապիայի բաժանմունք են տարել:

Փոքրիկը 56 օր միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին. այն հաջողվել է հանել միայն երրորդ փորձից հետո:

Լայլայի մոտ թոքերի քրոնիկ հիվանդություն էր առաջացել եւ վաղ փուլի թերհասների ռետինոպատիա: Ընդ որում երեխային ներերակային ճանապարհով էին կերակրում:

Երեխային միայն 126 օր անց են դուրս գրել հիվանդանոցից, երբ նրա քաշը 2,2 կգ էր դարձել: Բարեբախտաբար, Լայլայի մոտ լսողական եւ տեսողական խանգարումներ չեն զարգացել, ինչպես նաեւ ուղեղի կաթված, որի վտանգը թերհաս երեխաների մոտ բարձր է:

Այժմ Լայլայի մոտ միայն խոսքի ուշացում է նկատվում: Այլ ցուցանիշներով նա լիովին առողջ երեխա է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել