• Latest news

Ռուսաստանի կլինիկայում «կանանց թլպատման» անօրինական ծառայություններ են առաջարկվել

27 դեկտեմբերի, 2018  23:43

«Բեսթ կլինիկ» («Կլասիկուս» ԲԲԸ) բժշկական մասնավոր հաստատությունների ցանցում առաջարկվել են «կանանց թլպատման»՝ համքի (клитор) հեռացման ծառայություններ, ինչը ռուսական օրենսդրության կոպտագույն խախտում է։ «Ռոսզդրավնադզորը», ստուգումներ անցկացնելով ցանցի կլինիկաներում, հաստատել է, որ դրանք, իրոք, նման ծառայություններ են առաջարկել։

Կլինիկայի կայքերում նույնիսկ նշվել է, որ վիրահատությունը չունի բժշկական ցուցումներ եւ անցկացվում է կրոնական ու ծիսական նպատակներով։ Սովորաբար նման վիրահատություններ անում են 5-12 տարեկան աղջիկներին։

Ինչպես նշում է «Ռոսզդրավնադզորը», առողջապահության նախարարության կողմից հաստատված բժշկական ծառայությունների ցանկում կա համքի պլաստիկ վիրահատություն, որը, սակայն չի նախատեսում դրա հեռացում եւ չի համարվում խեղող պրոցեդուրա։ Բացի դա, այդ վիրահատությանը չեն կարող ենթարկվել փոքրահասակ աղջիկները։

Նշենք, որ «Բեսթ կլինիկ»-ում հայտնաբերվել են նաեւ ուրիշ կոպիտ խախտումներ՝ մասնավորապես, այնտեղ ստացիոնարի պայմաններում իրականացվել են հղիության ընդհատումներ եւ պլաստիկ վիրահատություններ՝ առանց լիցենզիայի։ Բացի այդ, վիրահատարանի, ինչպես նաեւ անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունքները չեն համապատասխանել այդ ուղղություններով բժշկական օգնության ցուցաբերման պահանջներին։ Ավելին, այդ կլինիկաներում պլաստիկ վիրահատություններն իրականացրել է առանց համապատասխան որակավորման ակուշեր-գինեկոլոգը։

Հանցագործության նշանների մասին տեղեկատվությունը (ՌԴ ՔՕ 238 հոդված) փոխանցվել է ՌԴ պետական քննչական կոմիտեի մոսկովյան բաժանմունք։ «Ռոսզդրավնադզորը» նաեւ սպասում է, որ կվերացվեն այն խախտումները, որոնք համապատասխանում են «առանց լիցենզիայի գործունեություն» և «լիցենզավորման պահանջների կոպիտ խախտումներ» քրեական հոդվածներին։

Հիշեցնենք, որ կանաց սեռական օրգանների խեղող վիրահատությունները վտանգավոր են կյանքի համար։ Դրանք կտրականապես դատապարտում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ը եւ ԵԽԽՎ-ն։

ՄԱԿ-ի գնահատականներով՝ «կանաց թլպատման» ցավոտ եւ նվաստացուցիչ վիրահատության են ենթարկվել ավելի քան 125 միլիոն աղջիկներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է