• Latest news

Ինչպե՞ս հեշտությամբ թողել ծխելը նոր տարվա ընթացքում

31 դեկտեմբերի, 2018  17:18

Եթե դուք որոշել եք նոր տարվանից սկսած թողել ծխելը, ապա ցանկալի է նաեւ կրճատել ալկոհոլի օգտագործումը, եթե դուք ավելի քիչ խմեք կամ ընդհանրապես չխմեք, դա նիկոտինից հրաժարվելը ավելի հեշտ կդարձնի, պնդում են Oregon State University-ի գիտնականները։

Նիկոտինային մետաբոլիտների հարաբերակցությունը այն մարդկանց մոտ, որոնք շատ են խմում, բիոմարկեր է հանդիսանում, որը ցույց է տալիս, թե որքան արագ է մարդու օրգանիզմը յուրացնում նիկոտինը։ Nicotine & Tobacco Research ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մետաբոլիտների մակարդակը նվազում է, երբ կրճատվում է ալկոհոլի օգտագործումը։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ նիկոտինի մետաբոլիտի բարձր մակարդակով մարդիկ հակված են ավելի շատ ծխելուն, իսկ ծխելը թողելը նրանց համար դժվար է։ Նիկոտինի մետաբոլիզմի արագության դանդաղումը ալկոհոլի օգտագործման նվազման հաշվին կարող է օգնել այդպիսի մարդկանց, պնդում են մասնագետները։  

Հետազոտողների խոսքով՝ ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումը հաճախ ուղեկցում են միմյանց, գրեթե ամեն հինգերորդ չափահասը օգտագործում է ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։ Ալկոհոլի օգտագործումը համարվում է ծխելու ռիսկի հանրաճանաչ գործոն, իսկ ծխելը համարվում է ալկոհոլի օգտագործման ռիսկի գործոն։

Գիտնականները որոշել են հասկանալ այդպիսի փոխադարձ կապի պատճառները։ Նրանք ուսումնասիրել են նիկոտինի մետաբոլիտների եւ նիկոտինի մետաբոլիզմի ցուցիչի հարաբերակցությունը 22 ծխողներից բաղկացած խմբում, որը մի քանի շաբաթ շարունակ բուժվել է ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումներից։

Այսպիսով, նրանք հայտնաբերել են, որ որքանով հետազոտվող խմբի տղամարդիկ նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, նրանց մոտ զուգահեռաբար կրճատվել է նիկոտինի մետաբոլիտների մակարդակը։

Ուստի եթե դուք վերջապես որոշել եք թողել ծխելը, հրաժարվեք ալկոհոլի օգտագործումից, եւ ձեզ համար ավելի հեշտ կլինի դա անելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է