ԱՄՆ-ում մարդկային ոսկրերի 3D տպագրուևթյան տեխնոլոգիա են մշակում ականի պայթյունից տուժած զինվորների բուժման համար:
New York Post-ը հաղորդում է, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն այդ նպատակով 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ է տրամադրել Արիզոնայի օրթոպեդիկ հետազոտությունների լաբորատորիային (Arizona’s Orthopedic Research Lab):
Ոսկորը հնարավոր է վերականգնել՝ 3D տպիչով տպելով անհրաժեշտ չափի ոսկրի կարկասը եւ այն պացիենտի ցողունային բջիջներով լցնելով: Փորձագետները նշում են, որ տվյալ տեխնոլոգիան նախեւառաջ կօգնի ականի պայթյունից տուժած զինծառայողներին, որոնց վերջույթները, ծանր վնասվածքներից հետո, բժիշկները ստիպված են անդամատել:
Մինչդեռ նոր տեխնոլոգիան կօգնի ոչ միայն աճեցնել վնասված ոսկորը, այլեւ զինծառայողին վերադառնալ ծառայությանը:
Մասնագետները չեն բացառում, որ ապագայում տեխնոլոգիան կարող է կիրառվել նաեւ քաղաքացիական անձանց օգնության, այդ թվում քաղցկեղով հիվանդների համար:
Դրամաշնորհը նախատեսված է 5 տարով: Գիտնականները հույս ունեն մինչ տվյալ ժամկետի մոտալուտ ավարտը նոր տեխնոլոգիաները փորձարկել մարդկանց վրա:
Source: New York Post
Photo: FOX
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր