• Latest news

Մեկ ամսով ալկոհոլից հրաժարվելը օգնում է նիհարել եւ բարելավել կենտրոնացումը

14 հունվարի, 2019  15:25

Ընդամենը մեկ ամսով ալկոհոլից հրաժարվելը օգտակար է առողջության համար: Այս մասին են վկայում Սասեքսի համալսարանի գիտնականների հետազոտությունները (University of Sussex):

Ընդհանուր առմամբ դիտարկումներ են անցկացվել «Սթափ հունվարի» 800 մասնակիցների շրջանում: «Սթափ հունվարը» ամենամյա ակցիա է, որն անցկացվում է Անգլիայում:

Ուսումնասիրելով 2018 թվականի տվյալները՝ փորձագետները պարզել են, որ օգոստոսի դրությամբ կամավորների մոտ օգտագործվող ալկոհոլի չափաբաժինը 8.7-ից մինչեւ 7.1 է նվազել, իսկ ուժեղ հարբածության հաճախականությունը՝ամսական 3.4 անգամից մինչեւ 2.1:

Բացի այդ ալկոհոլի չափավոր օգտագործումը թույլ է տվել մասնակիցների 88 տոկոսին տնտեսել, 82 տոկոսին՝ վերանայել իր որոշումը խմիչքի նկատմամբ, 80 տոկոսին՝ ավելի լավ վերահսկել ալկոհոլի օգտագործումը:

Բացի այդ մասնակիցների 71 տոկոսը հասկացել է, որ նրանք հաճույք ստանալու համար խմիչքի կարիք չունեն, 70 տոկոսը նշել է առողջության բարելավման, 71 տոկոսը՝ քնի լավացման մասին:

 Օգտագործվող ալկոհոլի չափաբաժնի նվազեցման դրական կողմերից է նաեւ էներգիայի հոսքը (67 տոկոս), ավելորդ քաշի կորուստը (58 տոկոս), կենտրոնացման ուժեղացումը (57 տոկոս) եւ մաշկի վիճակի բարելավումը (54 տոկոս).

Հետազոտության արդյունքները ստացվել են 2018 թվականի հունվարից օգոստոս անցկացված  երեք առցանց հարցումների հիման վրա:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է